ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Վիգեն Վլադիմիրի Քոչարյան

Ծնվել է 1972 թվականին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1988-1993 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 

1996 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1996-2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ:

 

1998-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն:

 

1999 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում մասնակցել է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին:

 

1999-2003 թթ. հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

 

2001 թվականին Քեմբրիջի համալսարանում եղել է որպես հրավիրված հետազոտող:

 

2001-2015 թթ. եղել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:

 

2004-2008 թթ. հանդիսացել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:

 

2006-2014 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը:

 

2015-2019 թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

 

2019 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

2024 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: