ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1978 թվականին՝ Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը։

 

1998 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

 

2001 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

2006 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

 

2010 թվականին նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 17-ի որոշմամբ Լ․Թադևոսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1998 թվականից մինչև 2012 թվականի հունիս ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում,

 

12.1998թ. մինչև 01.1999թ. - Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,

 

01.1999թ. մինչև 04.2001թ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,

 

04.2001թ. մինչև 11.2004թ. - նույն դատախազության ավագ քննիչ,

 

11.2004թ. մինչև 05.2006թ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական,

 

05.2006թ. մինչև 11.2007թ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,

 

11.2007թ. մինչև 10.2011թ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

 

10.2011թ. մինչև 30.06.2012թ. - նույն վարչության ավագ դատախազ:

 

Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտամեթոդական խորհրդի անդամ:

 

1998 թվականից, համատեղության կարգով, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում։

 

Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

 

Լ․Թադևոսյանը հանդիսացել է Հայ-ռուսական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ, ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ։

 

Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

 

2012 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

 

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ:

 

2021 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ:

 

2023 թվականի փետրվարի 20–ին ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի նախագահ։

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լ․Թադևոսյանը հեղինակ է 70-ից ավել գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ 7 մենագրության։ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում հրատարակված՝ քրեական իրավունքի դասագրքի համահեղինակ է:

 

2003 թվականին վերապատրաստվել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005 թվականին` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան դպրոցում, ստացել համապատասխան հավաստագրեր: Մասնակցել է փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների, բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հունգարիա, Եգիպտոս, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չեխիա, Գերմանիա):

 

2007 թվականին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։

 

Դատախազության մարմիններում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2012 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով, բազմիցս պարգևատրվել և խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով։

 

Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2020 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

 

Իրավագիտության զարգացման և իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ,երկարամյա անբասիր գործունեության համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 հուլիսի 6–ի հրամանագրով պարգևատրվել  Է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

05.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

  Շնորհավորում եմ մեր պետության համար կարևորագույն տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

 Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, հանդիսանալով պետության հիմնադիր փաստաթուղթը, ամրագրել է ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության նշաձողը, որը մեր երկրի հարատևման ու կայուն զարգացման կարևոր նախադրյալն է:

  Հիմնական օրենքով է ամրագրվել նաև Սահմանադրի՝ մեր ժողովրդի կամաարտահայտությունը՝ որպես բարձրագույն արժեք հռչակել մարդուն, իսկ նրա հիմնական իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը դարձնել հանրային իշխանության համար հրամայական:

 Սահմանադրորեն ամրագրված արժեքների ու սկզբունքների պահպանումը, սահմանադրաիրավական մշակույթի ամրապնդումը՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, մեր պետության հզորացման ու առաջընթացի նախապայմաններից են, հետևաբար այդ արժեքների պահպանումը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն ու պարտականությունն է:

 Կրկին շնորհավորելով մեր երկրի ամենաառանցքային տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մեր Հայրենիքին մաղթում եմ խաղաղություն և հզորություն, մեր ժողովրդին՝ երջանկություն ու բարեկեցություն: 

 

  Հայաստանի Հանրապետության

  Վճռաբեկ դատարանի նախագահ

  Լիլիթ Թադևոսյան

30.03.2024 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

            Սիրելի՛ հայրենակիցներ,

            հարգելի՛ գործընկերներ,

            Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:

            Սուրբ Հարության խորհուրդը թող անսպառ ուժ ու զորություն պարգևի մեր Պետությանն ու մեր քրիստոնյա ժողովրդին:

             

            Քրիստոս հարյավ ի մեռելոց,

            Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

           

            Հարգանքով՝

           

            ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ,

            ՀՀ վաստակավոր իրավաբան

            ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

08.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԻՐԵԼԻ՛ ԿԱՆԱՅՔ,

 

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մեր մայրերին, քույրերին և դուստրերին մարտի 8-ի տոնի

առթիվ:

  Դուք պատվաբեր առաքելություն եք իրականացնում մեր երկրի բարօրության համար բարձր արժեք հանդիսացող արդարադատության ոլորտում:

  Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ գարնանային զարթոնք, անձնական երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր Պետության համար կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

  Առանձնակի շնորհավորում եմ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերին, այսօր մեր Պետության հզորացմանն ու հուսալի պաշտպանության ապահովմանը ներգրավված քաջարի զավակներ ծնած և դաստիարակած կանանց:

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

28.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

    Հարգելի՜ հայրենակիցներ,

 

    Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։

    Բոլորիս օրհնությունն ու մաղթանքները Հայոց բանակի հզորացմանը,մեր Պետության

    պաշտպանունակության ամրապնդմանը, զինվորականների անվտանգ ծառայությանը։

 

     Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

01.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

  Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 Դժվարություններով լի նախորդ տարին ստիպում է վերաարժևորել անցած ճանապարհը,կոփել հանուն Հայրենիքի հզորացման և պետականության ամրապնդման պատասխանատու և անձնվիրաբար աշխատելու կամքն ու համառությունը, մարտահրավերների ու փորձությունների առաջ չընկրկելու և դրանք պատվով հաղթահարելու ձգտումը։

 Թող 2024 թվականը նշանավորվի մեր Պետության առաջընթացով և բարօրությամբ, մեր ժողովրդի համերաշխությամբ և նորանոր ձեռքբերումներով։

           

Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության 

Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության

վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

10.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 25 տարի առաջ այս օրը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգը և մեր երկրի համար բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում իր գործունեությունը սկսեց բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանը։ 

 Դատարանի կազմավորման հոբելյանն առիթ է վերաարժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու քառորդ դարի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները՝ ի նպաստ իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների միատեսակ կիրառման սկզբունքների վրա խարսխված իրավունքահեն միջավայրի ստեղծման։ Այն նաև առիթ է որոշակիացնելու դատական համակարգի առջև ծառացած առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական ճանապարհները, որոնք առաջիկա տարիների ընթացքում մեզ պետք է ավելի մոտեցնեն մեր պատկերացրած հավակնոտ տեսլականին՝ ունենալ կանխատեսելի ու բացարձակ վստահելի արդարադատություն, մարդու իրավունքների դատական պաշտպանության հուսալի կառույց։

2005 թվականի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ Վճռաբեկ դատարանը բնորոշվեց որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող դատական ատյան՝ ազդարարելով դատական նախադեպի ինստիտուտի, որպես իրավական մշակույթի նոր դրսևորման սկիզբը:

Վճռաբեկ դատարանն ունի հատուկ իրավական կարգավիճակ, այն առաջին հերթին իրավունքի դատարան է և նախադեպային նշանակություն ունեցող իր դիրքորոշումների, այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունների միջոցով, ապահովում է մեկ միասնական իրավական հարթություն՝ նպաստելով իրավական որոշակիության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը:

Հարկ է ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք․ առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերով արտահայտվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա հիմնված ուղենիշային դիրքորոշումներ՝ զարգացնելով հայրենական իրավունքը։

Պակաս կարևոր չէ հիշատակել ներպետական նշանակության հարցերով Վճռաբեկ դատարանի կողմից մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարան, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի հայցմամբ դիմումի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վճռաբեկ դատարանի որոշումների հիմքում ընկած է երկրաչափական պրոգրեսիայի ձևով տարեցտարի աճող վճռաբեկ բողոքների թվաքանակը։ Այն մինչև 2022 թվականը գործող երկու պալատների պարագայում, տարեկան հասնում էր շուրջ 6 հազարի։ Այս աշխատանքը պահանջել է հսկայական ներուժի կենտրոնացում, ուժերի գերլարում, որը հնարավոր է դարձել Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ամենօրյա բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Ժամանակակից աշխարհում, երբ իրավունքն այլևս լոկ օրենսդրական կարգավորում չէ, իսկ համաշխարհային զարգացումներն աննախադեպ արագությամբ փոփոխում են միջազգային իրավունքի էությունն ու բովանդակությունը, Վճռաբեկ դատարանը չի կարող հայրենական իրավունքի զարգացումը սահմանափակել օրենսդրական կարգավորումների տեխնիկական կիրառման շրջանակով։

Բարձրագույն դատական ատյանը չի կարող իրականացնել նաև միջազգային չափանիշների մեխանիկական տրանսպլանտացիա՝ այլ երկրների առաջադեմ փորձը նույնությամբ ներմուծելով հայրենական իրավակիրառ պրակտիկա։

Կրելով Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելու պատասխանատվությունը՝ Վճռաբեկ դատարանն այսօր ապահովում է միջազգային չափանիշների տեղայնացումը՝ հայրենական իրավունքի ոգուն և էությանը համապատասխան։

Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող նախադեպային նշանակություն ունեցող որոշումները միջազգային լավագույն փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Միավորված ազգերի կազմակերպության բանաձևերի և հանձնարարականների հաշվառմամբ՝ միտված են իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդրահարույց հարցերով միասնական քաղաքականության ձևավորմանը։

Այս ճանապարհին Վճռաբեկ դատարանի գործունեության օրակարգը ներառում է իրավական դոկտրինների ու մարդու իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգային լուծումների մշակումը՝ ապահովելու համակարգային կիրառման հարմոնիզացիան՝ ամեն օր փոփոխվող ու զարգացող միջազգային առաջադեմ չափանիշներին։

Վճռաբեկ դատարանը ձևավորել է նախադեպային իրավունքի կիրառման ուրույն մշակույթ, ինչով պայմանավորված դատարանին հաճախ տրվում է «նախադեպային իրավունքի դարբնոց» բնորոշումը։

Վճռաբեկ դատարանի երկարամյա գործունեության անբաժանելի ուղեկիցը մշտապես եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց հաշվառմամբ բազմաթիվ խնդրահարույց հարցերով, Վճռաբեկ դատարանի կողմից ապահովվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրապես արդյունավետ և հուսալի պաշտպանություն։

Այսօր Հայաստանի Հանրապետության դատական տարբեր ատյանների ակտերի գերակշիռ մասը հիմնավորված է Վճռաբեկ դատարանի նախադեպային բնույթի որոշումներով, որոնք լայնորեն օգտագործվում են նաև Արդարադատության ակադեմիայի կողմից իրականացվող՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման ու թեկնածուների պատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման գործընթացներում, իրավաբան-գիտնականների կողմից իրականացվող հետազոտությունների անդաստանում: Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները կողմնորոշիչ նշանակություն ունեն նաև իրավաստեղծ գործունեության համար։ 

Բարձրագույն դատական ատյանի որոշումների բովանդակության մասին հանրային իրազեկումն ու դրանց մատչելիության ապահովումը Վճռաբեկ դատարանի գործունեության ուղղությունների արդյունավետ կենսագործման գրավականներից է։ Այն մեծապես նպաստում է հասարակության անդամների կողմից դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրենց իրավունքն առավել արդյունավետ իրացնելուն, նպաստում է հասարակության իրավական դաստիարակությանը, իրավունքի բովանդակության ընկալմանը՝ հորիզոններ բացելով իրավագիտակցության աստիճանի բարձրացման համար։  

Այս առումով, բարձրագույն դատական ատյանի գործունեության հաշվետվողականության ապահովման վստահելի գործիքներից են նախադեպային որոշումների ժողովածուները, որոնք լավագույն միջոց են իրավական հանրության և հասարակության լայն շրջանակների համար հետևելու Վճռաբեկ դատարանի գործունեության ընթացքին։

Ժողովածուների հրատարակումը կյանքի է կոչվում նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում: Մեր միջազգային գործընկեր՝ Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, 2022 թվականին գործարկվեց Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը, որտեղ ամենօրյա ռեժիմով հրապարակվում ու նաև լուսաբանվում են բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումներն ու գործունեությունը՝ ակնառու դարձնելով թափանցիկ և հաշվետու աշխատելու՝ մեր որդեգրած քաղաքականությունը։

Հատկանշական է, որ պայմանավորված իրավունքի զարգացման նոր միտումներով` վերջին տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի որոշումներում առավել հաճախ կարելի է հանդիպել մեջբերումներ միջազգային փափուկ իրավունքից (soft law), միջազգային հեղինակավոր կառույցների բանաձևերից և հանձնարարականներից, արտասահմանյան երկրների առաջադեմ փորձից, ինչն առավել բարձրացնում է նախադեպային որոշումների արժեբանական նշանակությունը` այդ կերպ նաև ազգային իրավական համակարգում սահմանելով մարդու իրավունքների երաշխավորման որակապես բարձր նշաձող։

Կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, Վճռաբեկ դատարանը սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:

Վճռաբեկ դատարանը բարձր է գնահատում նաև համագործակցությունը եվրոպական իրավակարգի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ։

Թերևս գաղտնիք չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորվող իրավական պաշտպանության արժեքներն ինտեգրվում են անդամ պետությունների իրավական համակարգերում բարձրագույն դատական ատյանների իրավական դիրքորոշումներով, որպիսի գործառույթի իրականացումը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի՝ Սահմանադրության մակարդակով, վերապահված է Վճռաբեկ դատարանին։

Մեր ամենօրյա գործունեության ուշադրության առանցքում է միջազգային դատարանի վճիռների կատարման գործընթացը՝ հավատարիմ լինելով Եվրոպական կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ու դրանց անշեղորեն հետևելու՝ մեր պետության որդեգրած քաղաքականությանը։

Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է միջազգային դատարանի վճիռների կատարման մակարդակով։

Վճռաբեկ դատարանի համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ նոր թափ ստացավ 2018 թվականի օգոստոսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը՝ որակապես նոր հարթակ ձևավորելով միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար։

Այս գործիքակազմը հնարավորություն ընձեռեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազգային բարձր դատարաններին, իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։

Հայաստանի Հանրապետությունը առաջին տասը պետությունների շարքում է, որոնք ստորագրել և վավերացրել են Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն առաջիններից է եղել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բարձրագույն դատարաններից, որն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո, այս կարճ ժամանակահատվածում, օգտագործել է այդ կառուցակարգը և 2022 թվականի ապրիլի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումի հիման վրա, տրամադրել է խորհրդատվական կարծիք՝ խոշտանգման գործերով խնդրահարույց ու միաժամանակ զգայուն հարցի վերաբերյալ։ Միջազգային դատարանից ստացված այս խորհրդատվական կարծիքն իր նշանակությամբ դարձել է օրակարգային քննարկման առարկա թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների շրջանում, թե՛ միջազգային ակադեմիական աշխարհում։

2017 թվականից ի վեր, ՀՀ Վճռաբեկ դատարանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական ատյանների ցանցին, որի ստեղծման հիմնական նպատակը միջազգային դատարանի և ազգային բարձր դատարանների միջև մշտական կապի ու շարունակական երկխոսության ամրապնդումն է։

Վճռաբեկ դատարանն ակտիվորեն մասնակցում է նշված հարթակով տեղեկատվության փոխանակմանը՝ դրանով իսկ մասնակցություն ունենալով Եվրոպական դատարանի կողմից համեմատական ուսումնասիրությունների իրականացման գործընթացին։

Մենք մեծապես կարևորում ենք նաև այլ երկրների բարձրագույն դատական ատյանների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։ Այս առումով փոխգործակցության կայուն պլատֆորմ է ձևավորվել Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հետ։

 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրավերով, 2022 թվականի աշնանը կայացել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն, որի շրջանակներում քննարկվել են երկու երկրների բարձրագույն դատական ատյանների գործունեությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանաշվել հետագա համագործակցության հեռանկարները։  

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ ձևավորված համընդգրկուն փոխգործակցության շրջանակներում, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի  կողմից, Վճռաբեկ դատարանի դատավորների մասնակցությամբ կազմակերպվել են արտասահմանյան այցեր՝ այդ թվում ԱՄՆ Գերագույն դատարան, համաժողովներ և այլ ձևաչափով քննարկումներ՝ նվիրված արդարադատության ոլորտում կանանց դերին, ընտանեկան բռնության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։

Որակապես նոր հարթության վրա է դրվել նաև Վճռաբեկ դատարանի համագործակցությունը ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների հետ։

2021 թվականին ստորագրվել և 2022 թվականի նոյեմբերի 26-ից ուժի մեջ է մտել «ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագիրը, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Խորհրդի ձևավորման նպատակն է նպաստել համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների դատական մարմինների միջև իրավական փոխօգնության մեխանիզմների ընդլայնմանը, օրենսդրության կիրառման ոլորտում կանոնավոր փորձի փոխանակմանը։

Այս տարվա փետրվարին կայացած՝ ԱՊՀ մասնակից պետությունների գերագույն դատարանների նախագահների խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով, խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, և խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահը։ Խորհրդի 1-ին պաշտոնական նիստը նախատեսվել է անցկացնել 2024 թվականին՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Կատարված աշխատանքը ներկայացնելուն զուգահեռ, կարևոր է խոսել նաև Վճռաբեկ դատարանի առջև ծառացած մարտահրավերների մասին, որոնք առաջիկա տարիների ընթացքում անհրաժեշտ է լինելու գործնականում հաղթահարել։

2021 թվականի բարեփոխումների արդյունքում Վճռաբեկ դատարանում նախատեսվեցին կառուցվածքային մի շարք փոփոխություններ և քաղաքացիական ու վարչական պալատներն առանձնացվեցին։ Նույն թվականին ձևավորվեց նաև հակակոռուպցիոն մասնագիտացված թվով չորրորդ պալատը, որի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում և երաշխավորել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կուռուպցիայի դեմ հետևողական ու արդյունավետ պայքար ծավալելու համար։

Հակակոռուպցիոն պալատի առջև ծառացած մարտահրավերներն առավել ընդգրկուն են։ Այն ունի կառուցվածքային ուրույն մոդել՝ ամփոփելով համակարգման տարբեր ոլորտներ։ Պալատի գործունեության առաջնահերթություններից է կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերով միասնական իրավական քաղաքականության մշակումը։

2022 թվականի հուլիսի 1-ից զարգացման նոր շրջափուլ թևակոխեց քրեաիրավական ոլորտը, երբ միաժամանակ ուժի մեջ մտան քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը, որոնց միասնական ու ներդաշնակ կիրառության ապահովումը դարձել է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների գործունեության առաջնային մարտահրավերը՝ առավել ընդարձակելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, որպես իրավունքի ծանրակշիռ աղբյուրի  դերակատարումը՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացող հակասությունները բացառելու և անորոշությունները հաղթահարելու առումով։

Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է հանրային վստահության ամրապնդումը, որը մշտապես պահանջում է գործուն միջոցների ձեռնարկում՝ ինչպես դատաիրավական բարեփոխումները համակարգող գործադիր և օրենսդիր իշխանության թևերի, այնպես էլ դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների կողմից։

Մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, հատուկ ուշադրություն են սևեռում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման պատշաճ գործիքակազմի մշակմանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հենվում է երեք հիմնասյուների վրա, որոնց երաշխավորմամբ միայն կարող է ապահովվել իրավունքի գերակայության վրա հիմնված լեգիտիմ դատական իշխանության գոյությունը։ Դրանք են

ա) անկախությունն ու անկողմնակալությունը,

բ) հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, և

գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացումը։

Հիմնասյուներից առաջինը՝ անկախությունը, դատական իշխանության անօտարելի հատկանիշներից է, ինչը բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից և ակնկալում են ստանալ արդարությամբ բովանդակված վերջնական լուծումներ։

Առանց դատարանի և դատական իշխանության կրողների՝ դատավորների անկախության, խոսք չի կարող լինել արդարադատության մասին։ Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի երաշխիքներ, որոնց առկայության պարագայում միայն, դատական իշխանությունը կարող է երկրում իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորը հանդիսանալ։

Դատարաններից արդարադատություն հայցող հասարակության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր անձ պետք է համոզված լինի, որ գործ ունի արդյունավետ ինստիտուտի հետ՝ ակնկալելով կանխատեսելի ու որակյալ արդարադատություն, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր։

Արդարադատության որակի վրա իրենց ազդեցություն են թողնում չափազանց հաճախ կատարվող օրենսդրական փոփոխությունները, դրանցում անորոշություններն ու անհստակությունները։

Երբեմն օրենսդրության ներքին հակասություններն ու երկիմաստություններն են խոչընդոտում դատարանների կողմից միատեսակ և համընդհանուր հավանության արժանի մեկնաբանության ապահովմանը, որի վկայությունն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին վճիռներում արձանագրված խախտումները։ 

Աներկբա է, որ այս կամ այն դատական գործի վերաբերյալ իրազեկված լինելու հասարակության անդամների լեգիտիմ ակնկալիքն առաջին հերթին երաշխավորվում է հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտերով, սակայն թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների իրագործման շնորհիվ է նաև երաշխավորվում վստահելի ու կանխատեսելի արդարադատությունը, ամրապնդվում հանրային վստահությունը դատական իշխանության հանդեպ։

Դատարանների գործունեության արդյունավետության նկատմամբ թերահավատությունն ու վստահության պակասը հաճախ պայմանավորված է լինում իրազեկվածության ցածր աստիճանով, մասնագիտական ճշգրիտ տեղեկատվության բացակայությամբ:

Դատական նիստերի հրապարակայնությունն ավանդաբար ընկալվել է որպես դատարանների և լայն հանրության միջև շփման միակ ձևը, ինչը հաճախ հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ծավալի աշխատանք, ինչ քանակի իրավունքների խախտումներ են արձանագրվել և վերականգնվում դատական կարգով: 

Հանրությանը դատարանների դերի և գործունեության մասին տեղեկություններ հաղորդելու գործում առանցքային է լրատվամիջոցների դերը, որոնք արտաքին դիտորդի դեր են կատարում և հասարակության շրջանում արդարադատությունը ինտեգրելու առումով նպաստում են դատարանների ու հանրության միջև կապի հաստատմանը։

 Օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու միջոցով վեր հանելով դատարանների հնարավոր թերացումները, լրատվամիջոցները կարող են նույնիսկ կառուցողական ներդրում ունենալ արդարադատության որակի բարելավման հարցում։

Դատական իշխանության հասցեին հնչող քննադատությունը կարող է արդյունավետ լինել, բացառապես եթե այն առողջ է, անկողմնակալ ու կառուցողական, չի խաթարում ու չի վնասում դատական իշխանության հեղինակությունը, դատավարության մասնակիցների իրավունքներն ու շահերը։  

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն հենասյուներից է նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը, որն այն աստիճանի է փոխկապակցված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել այդ ցացանիշի աճ՝ ողջամիտ ժամկետների խախտման պայմաններում։ Վերջինիս հիմքում ընկած է նաև միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող` «Justice delayed is justice denied» («ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է») գաղափարը։

Ներկայումս մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, զգալիորեն ավելացել է դատավորների թվակազմը՝ առավել նպաստավոր միջավայր ձևավորելով գործերի քննության ողջամիտ ժամկետի ապահովման համար, սակայն դատարանների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այս խնդիրը շարունակում է մնալ դատական համակարգի առաջ ծառացած առաջնային մարտահրավերը, որը հաղթահարելու պայմաններում միայն դատական համակարգի գործունեությունը կկարողանա ապահովել ակնկալվող արդյունավետության մակարդակը։

Այս համատեքստում հարկ է ընդունել, որ դատական համակարգն այսօր զերծ չէ թերացումներից, իսկ երբեմն նաև սխալներից, հետևաբար դեռևս անելիքներ կան դատարանների կողմից կայացված դատական ակտերը Սահմանադրությանը, գործող օրենսդրությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով ձևավորած չափորոշիչներին ու միջազգային առաջադեմ չափանիշներին շարունակաբար համապատասխանեցնելու հարցում։

Ամփոփելով խոսքս, ուզում եմ ընդգծել, որ մեր տեսլականն է Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ ձևավորել իրավունքահեն միջավայր։ Այս նպատակով, մեր երկրի Հիմնական օրենքով տրված բացառիկ առաքելության շրջանակներում, Վճռաբեկ դատարանը շարունակելու է ամենօրյա աշխատանքով ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև հետևողականորեն վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները՝ երաշխավորելով ժողովրդավարական պետության առաջնահերթություններից՝ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը։

 

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

           

05.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,

 

​  Շնորհավորում եմ մեր երկրի համար ամենաառանցքային տոներից մեկի՝  պետականության հիմնադիր փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

​Սահմանադրության՝ Հիմնական օրենքի ընդունմամբ, հռչակվեց երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն սկզբունքներով տոգորված մի փաստաթուղթ, որի դրույթների ի կատար ածումը նպաստում է մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացմանը՝ ապահովել Հայրենիքի հզորության ու բարգավաճման, այնտեղ ապրող՝ բազմադարյա պատմություն ունեցող ազգի հարատևման գաղափարախոսությունը: Սահմանադրությունից են բխեցվում բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների ամբողջական համակարգն ու դրանց անթերի կատարումը՝ պարտադրված մեր ժողովրդի կամաարտահայտությամբ:

  ​Սահմանադրությունն այն անսպառ սկզբնաղբյուրն է, որտեղ ձևակերպված են Սահմանդրի կամքն ու վեհ գաղափարները, որից բխում են բոլոր հարաբերությունների կարգավորման իրավական երաշխիքները: Սահմանադրությամբ են ամրագրված նաև դատական իշխանության անկախության երաշխիքները, իսկ դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության անունից կայացվող յուրաքանչյուր ակտ իր մեջ պետք է պարունակի օրենքի առջև բոլորի հավասարության, օրինականության, արդարության, հարաբերությունների անաչառ կարգավորման երաշխիքներ, բխի սահմանադրորեն պաշտպանվող այլ հիմնարար արժեքներից:

​Կրկին շնորհավորում եմ մեր երկրի ամենանվիրական տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի ընդունման կապակցությամբ՝ ակնկալելով, որ գալիք բոլոր ձեռբերումները նպատակաուղղված են լինելու հանուն և ի փառս Մեր Հայրենիքի:

08.03.2023 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ, ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԵՎ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

 

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի՝ մարտի 8-ի և Կին դատավորների միջազգային օրվա առթիվ:

Գարնանային այս տոներն առիթ են մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա բացառիկ դերակատարությունը Պետության կայացման ու հզորացման, Հայրենիքի նվիրյալ զավակների կրթության ու դաստիարակության, հանրային համերաշխության և ընտանեկան ջերմության ապահովման կարևորագույն բնագավառներում:

Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և անսպառ եռանդ՝ լավագույնս իրականացնելու Ձեզ վստահված բարձր առաքելությունը՝ ի նպաստ մեր Պետության հզորացման և դատական իշխանության արդյունավետ գործունեության:

 

 Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության

վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

31.12.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2023 թվականը լինի մեր երկրի անցած ճանապարհի վերաարժևորման, մեր պետության առաջընթացի, պետականության ամրապնդման, մեր առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարման տարի:
Դժվարություններով ու փորձություններով լի այս պատասխանատու ժամանակաշրջանում, առաջնային խնդիրն է մեր ջանքն ու եռանդն օգտագործելը հօգուտ Հայրենիքի հզորացման, ներկա և ապագա սերունդների համար խաղաղ, բարեկեցիկ և անվտանգ միջավայրի կերտման, որտեղ նաև հարգված և պաշտպանված են մարդու իրավունքների ու ազատությունների անսասան երաշխիքները։
Գալիք տարում մաղթում եմ մեր Հայրենիքին կայուն խաղաղություն, համերաշխություն և նորանոր ձեռքբերումներ, յուրաքանչյուր հայի ընտանիքին՝ բարեկեցություն, սեր ու ջերմություն։ 
Հաստատապես ընդգծենք, որ մեր միասնությունն ու հավաքական ներուժը մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և հզոր Հայրենիքի կերտման գրավականն են։

Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության 
Վճռաբեկ դատարանի նախագահ,
Հայաստանի Հանրապետության 
վաստակավոր իրավաբան
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

08.12.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի´ գործընկերներ,
Ուսումնական գործընթացի արդյունավետության և որակի բարձրացման անհրաժեշտությունը մշտապես պահանջում է  կրթական ծրագրերի բարելավում և արդիական մասնագիտական գրականության ապահովում՝ դասագրքերի, ուսումնական նյութի և ուղեցույցների հրապարակման միջոցով, որոնք ունեն թե´ տեսական և թե´ գործնական կարևոր նշանակություն: Աքսիոմատիկ իրողություն է այն, որ լավագույն մասնագետների պատրաստման գրավականներից է որակյալ մասնագիտական գրականության առկայությունը։ Ուստի, իրավաբանի մասնագիտական գրադարանի համալրմանն ուղղված նոր նյութերի լույսընծայումն արժանի է հատուկ ուշադրության և գնահատանքի։
Այսպես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսների համահեղինակությամբ լույս տեսած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» առաջին գիրքը, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն» առաջին գիրքը և «Հողային իրավունք» դասագրքի ընդհանուր մասն այս առումով կարող են առանցքային նշանակություն ունենալ իրավունքի այս ճյուղերով հետաքրքրված իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ նկատի ունենալով նաև նշված թեմաներով արդիական հայրենական մասնագիտական գրականության բացակայությունը։
Այսպես, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» դասագիրքն առաջին համալիր աշխատանքներից է՝ դատավարական օրենսդրական նոր կարգավորումների հիման վրա, որն անկասկած, իր հիմնաքարային ներդրումը կունենա ինչպես ուսանողների և քաղաքացիական դատավարության իրավունքի ճյուղով հետաքրքրված անձանց մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ ինքնին քաղաքացիական դատավարության իրավունքի ճյուղի զարգացման գործում։ Պրակտիկայում հանդիպող իրավական խնդիրները համակարգային ուսումնասիրության ենթարկելու, դրանց վերաբերյալ դատական պրակտիկայում նոր խոսք ասելու և քաղաքացիական դատավարական իրավունքի զարգացումն ապահովելու առումով դասագիրքը հնարավորություն կընձեռի մասնագիտական առավել ամուր հենքի վրա առաջարկել համալիր լուծումներ՝ ուղղված այդ խնդիրների հաղթահարմանը։
Նույն մոտեցմամբ առանձնակի կարևորություն ունի նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն» գրքի հրատարակումը, որը նույնպես առաջին համալիր ուսումնասիրությունն է վարչական դատավարության իրավունքի ճյուղում։ Լինելով հանրային իրավունքի առանցքային ուղղություններից՝ վարչական իրավունքի դատավարական բնույթ կրող հիմնահարցերի առավել համապարփակ ուսումնասիրությունը նոր թափ կհաղորդի վարչական դատավարական իրավունքի զարգացմանը։
Ինչ վերաբերում է «Հողային իրավունք» դասագրքի ընդհանուր մասի հրատարակմանը, ապա պետք է ընդգծել, որ այն իրավունքի այս ճյուղին առնչվող առաջին նման աշխատությունն է և ակնհայտ է, որ անվտանգ շրջակա միջավայր ապահովելու մարտահրավերների ներկայիս ժամանակաշրջանում, նշված դասագիրքը հողային իրավունքի մասնագիտական նեղ ոլորտում նոր հետազոտությունների խթան կհանդիսանա և կընդարձակի այս ոլորտում մասնագիտական հետաքրքրություն ունեցող իրավաբանների շրջանակը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ նշված տեսական գրականության աղբյուրները կարևորվում են նաև այն առումով, որ դրանք մշտապես դինամիկ զարգացման մեջ գտնվող դատավարական իրավահարաբերությունների հետ կապված հարցերով կարող են օգտակար նշանակություն ունենալ օրենսդրական բացերի լրացման և հակասությունների հաղթահարման արդյունավետ լուծումներ մշակելու գործում։
Վստահ եմ, որ դասագրքերը ոչ միայն կարևոր իրավունքի աղբյուր են լինելու ուսանողների, այլ նաև դատավորների, դատախազների, փաստաբանների, իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար: Ընդ որում, եթե մասնագիտական հանրությունը դասագրքերը կարող է օգտագործել իրավակիրառ պրակտիկայի և ակադեմիական հետազոտություններ կատարելու համար, ապա ոչ մասնագիտական հանրության կողմից դրանք կարող են օգտագործվել իրավագիտակցության բարձրացման, իրավունքի պաշտպանության եղանակների բացահայտման համար։
Ուստի, անվիճելի է, որ նշված դասագրքերի համահեղինակների և ՀՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի անդամների կողմից կատարված այս մեծածավալ աշխատանքն անկասկած իր ներդրումն է ունենալու իրավագիտական մտքի առաջընթացի մեջ և բարձրացնելու է քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և հողային իրավունքի զարգացման ներկայիս նշաձողը։
Շնորհավորում եմ լույսընծայված աշխատությունների հեղինակային խմբի անդամներին և հեղինակային խմբի ղեկավար՝ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանին և մաղթում եմ մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ,
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

05.07.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր տարի այս օրը առիթ է ընդգծելու Սահմանադրության հիմքում ընկած ինստիտուցիոնալ սկզբունքների կարևորությունը, որոնք մեր պետության հարատևման կայուն երաշխիքներն են։

Մայր օրենքի ճարտապարապետության գաղափարախոսությանը համահունչ սահմանադրաիրավական մշակույթ ձևավորելուն միտված ջանքերը մեզ հնարավորություն են ընձեռում վերաարժևորել Սահմանադրության՝ որպես մեր պետականության հիմնադիր փաստաթղթի արժեքայնությունն ու խորհելու դրանում արտացոլված նպատակների իրագործման ուղիների արդյունավետության մասին։

Վերջին 27 տարիների ընթացքում հայրենական սահմանադրաիրավական մշակույթի զարգացումն անցել է բարդ և բազմաբնույթ ճանապարհ, որի ընթացքում ձևավորված փորձն ու ներուժը հաջորդ տասնամյակների ընթացքում պետք է նպատակաուղղվեն հանուն հիմնարար արժեքների վրա խարսխված պետականության ամրապնդման և սահմանադրաիրավական ինստիտուտների զարգացման։

Հարգանքով՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

08.03.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ մայրության և գեղեցկության  տոնի առթիվ։

Համոզված եմ, որ Ձեզ վստահված դժվարին և պատասխանատու աշխատանքը կատարում եք պարտքի խոր գիտակցումով։

Իրավաբանի մասնագիտությունը նույնպես կնոջ զգոնության, հեռատեսության և 

խոհեմության կարիքն ունի, և պատահական չէ,

 որ Ֆեմիդան է արդարադատության խորհրդանիշը՝ 

փակ աչքերով մարմնավորելով անաչառությունը, 

կշեռքով՝ արդարությունն ու հավասարությունը, սրով՝ օրենքի ուժը։

Անաչառությունը, արդարությունն ու օրենքի ուժը թող դառնան այն հզոր շարժիչները, որոնք կառաջնորդեն Ձեզ ամենօրյա աշխատանքում։

Մաղթում եմ քաջառողջություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր  Հայրենիքի։

Հարգանքով՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

31.12.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության դատավորներին,

դատական ծառայողներին,

դատական համակարգի աշխատակիցներին

Հարգելի՛ գործընկերներ,

Ընդունեք իմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող 2022 թվականը լինի խաղաղության, համերաշխության և բարեկեցության տարի:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ:

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

21.09.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում  եմ  համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն և միասնականություն, ժողովրդին՝ բարեկեցություն, բարօրություն ու նորանոր ձեռքբերումներ։

Հավերժ փառք մեր երկրի և Արցախ աշխարհի անկախության ու ինքնորոշման համար մարտնչած հայորդիներին, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարի զինծառայողներին, ազատամարտիկներին ու կամավորականներին։

Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում մեր պետության որդեգրած օրակարգի հետևողական իրականացման բարեմաղթանքներով,

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

13.09.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ


Հարգելի´ գործընկերներ,
Օրենքների մեկնաբանությունները մշտապես դիտարկվել են որպես դրանց բովանդակության գործնական ու գիտական էության խորը ուսումնասիրության արդյունք, իսկ երբ ուսումնասիրության հեղինակները գործող դատավորներ են, ապա հետազոտության դերն ու նշանակությունն արդարադատություն իրականացնող մարմինների համար դառնում են էլ ավելի օգտակար և համոզիչ։
Լույս տեսած հետազոտության շրջանակներում կատարված մեծածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել է վեր հանել քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործնական կիրառման առկա խնդիրները, առաջարկել ուշադրության արժանի լուծումներ և օրենսդրության հետագա զարգացման համար օգտակար առաջարկություններ։ Կատարված հետազոտությունն անվիճելիորեն օգտակար կլինի ոչ միայն դատավորների, այլ նաև մյուս իրավակիրառողների ու ոլորտն ուսումնասիրող գիտնականների համար և կնպաստի հասարակության անդամների իրավական իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։
Ձեր բազմազբաղ և պատասխանատու առօրեական գործունեությանը զուգահեռ կատարված նմանօրինակ մեծածավալ աշխատանքը, անշուշտ, արժանի է գնահատանքի։ 
Շնորհավորում եմ համահեղինակած աշխատության լույսընծայման կապակցությամբ և մաղթում մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
 

08.03.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Գարնանային այս տոնի խորհուրդն առանձնահատուկ է բոլորիս համար, այն առիթ է մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա տիտանական ներդրումն ու բացառիկ դերը մեր հասարակության և պետության կայացման գործում: 

Բոլոր ժամանակներում կանայք կատարել են ազգապահպան առաքելություն, ծնել և դաստիարակել Հայրենիքի իսկական պաշտպանների, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր երկրի անվտանգության ապահովման ու ազգային արժեքների պահպանման: 

Տարեցտարի նկատելի է պետական համակարգում՝ այդ թվում դատական իշխանությունում, ինչպես նաև հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց ներգրավվածության ավելացումը՝ բարձր պրոֆեսիոնալիզմի հաջողված բազմաթիվ դրսևորումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական ու գործնական հաջողություններ և ամենայն բարիք՝ բոլոր նախաձեռնություններում:

Թող մշտապես խաղաղություն ու բարօրություն տիրի մեր Հայրենիքում ու մեր ընտանիքներում:

 

Հարգանքով,

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԵԼՈՒՅԹՆԵՐ

16.02.2023 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2026ԹԹ. ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ. ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ։ Պետք է փաստել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի, որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող բարձրագույն դատական ատյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև ձևավորված կառուցողական փոխգործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։

Այս առումով հատկանշական եմ համարում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր՝ 2023-2026թթ․ ծրագրի իրականացումը, ինչը միանշանակորեն կնպաստի մեր երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացմանը։

Մինչ նոր ծրագրի բովանդակային մասի քննարկումը, կցանկանայի անդրադարձ կատարել նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրին։ Այդ ժամանակահատվածում ընդունվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը՝ ձևավորելով միջազգային առաջադեմ չափանիշներին և մոտեցումներին համապատասխան քրեադատավարական և քրեական նոր օրենսդրություն։

Տարիներ շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավական դիրքորոշումների շրջանակներում, բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությանը համահունչ, ապահովում էր գործող օրենսդրության միատեսակ կիրառությունը՝ ձևավորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին և միջազգային առաջադեմ չափանիշներին համապատասխան իրավակիրառ պրակտիկա։ Նոր իրավական ակտերի ընդունմամբ նշված չափանիշների մեծամասնությունը ստացավ օրենսդրական ամրագրում, ինչի արդյունքում առավել որոշակի դարձան ներպետական օրենսդրական կարգավորումները՝ դրան զուգահեռ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության նշաձողը։

Պետք է նշեմ նախորդ ծրագրի շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկումների կարևորությունը, որոնք իրենց արդյունավետ ազդեցությունն ունեցան նոր օրենսգրքերի ընդունմամբ անցումային սկզբնական փուլը հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում։

Դատարանների գործունեության արդյունավետության և արդարադատության որակի բարձրացման հիմքում ընկած է դատական համակարգի և մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի, որպես նախադեպային իրավունքի մշակմամբ կանխատեսելի արդարադատություն կերտող դատական ատյանի գործունեության հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումը։ Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի անմիջական մասնակցությամբ, 2022 թվականին գործարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը, որը վստահ եմ, իր ուրույն ներդրումը կունենա ինչպես արդարադատության որակի, այնպես էլ բարձրագույն դատական ատյանի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման գործում՝ նկատի ունենալով, որ հրապարակային գործունեության շրջանակներում թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների իրագործման շնորհիվ է նաև երաշխավորվում վստահելի և կանխատեսելի արդարադատությունը, ամրապնդվում հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։

Ողջունելի է, որ Եվրոպայի խորհրդի նոր՝ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը լինելու է նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի հետևողական և արդյունավետ շարունակությունը՝ հիմնվելով դրա ձեռքբերումների վրա՝ ուղղված, ի թիվս այլնի, նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության խորացմանն ու ամրապնդմանը։

Անձնապես կարևորում եմ այն հանգամանքը, որ նոր ծրագիրն իրականացվելու է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ազգային օրակարգը, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունները։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Եվրոպական չափանիշների իմպլեմենտացումն կիրականացվի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների և ձևավորված մոտեցումների հաշվառմամբ։

Մյուս կողմից, կարևորում եմ նաև այն, որ նոր ծրագրի առաջնահերթություններով հաշվի են առնվելու Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնք կանխատեսելի արդարադատության միջավայրի ձևավորման սահմանադրական գործառույթի շրջանակներում տարիներ շարունակ հանդիսացել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների անբաժանելի մասը։

Նշվածն անխոս կնպաստի ներպետական օրենսդրության առավել մոտեցմանը Եվրոպական չափանիշներին, ազգային կառուցների կարողությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների խթանման, իրավունքի գերակայության ամրապնդման և կառավարման ժողովրդավարական սկզբունքներն ապահովելու նպատակով։

Անվերապահորեն պետք է արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված կառուցողական և համընդգրկուն համագործակցությունը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում, միջազգային կառույցների հետ ծավալած օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է՝ իրավունքի գերակայության ամրապնդման և արդարադատության որակի բարձրացման շրջանակներում։ Ուստի վերահաստատում եմ Վճռաբեկ դատարանի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությունը զարգացնելու, խորացնելու և փոխգործակցության նոր ուղղություններ բացահայտելու գործում։

Ամփոփելով ելույթս, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանի հետ արդյունավետ ու կառուցողական համագործակցության շրջանակներում իրականացված նախորդ ծրագրի համար և հաջողություն մաղթում նոր՝ 2023-2026թթ. ծրագրի իրագործման ընթացքում։

ՀՀ  Վճռաբեկ դատարանի նախագահ,

ՀՀ վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

16.11.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում ստացվել է Հայաստանի Հանրապետության 93 դատավորների միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ։

Ներկայացված միջնորդությամբ առաջարկվել է արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը՝

1) դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,

2) դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովը.

«1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ»:

Հարկ է միաժամանակ նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝

«Միության նպատակներն են՝

1) օժանդակել դատավորների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովմանը.

2) աջակցել դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության բարձրացմանը, անկախ դատական իշխանության զարգացմանը.

3) նպաստել դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակի բարձրացմանը, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, իրավունքի գերակայության երաշխավորմանը.

(...)»։

Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ միջնորդությամբ բարձրացված հարցերն ուղղակիորեն բխում են «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակներից, սակայն հաշվի առնելով Ձեր միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու և օրակարգում նշված հարցերն ընդգրկելու վերաբերյալ, դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 20-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը՝ ժողովի նիստի օրակարգի, անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին ժողովի անդամներին նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ ծանուցելու մասին, ինչպես նաև նույն կարգի 17-րդ հոդվածի պահանջը՝ նախաձեռնողի կողմից առաջարկվող հարցը (հարցերը) օրակարգում ընդգրկելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված առաջարկությունից (միջնորդությունից) բացի, նաև զեկուցողի անունն ու ազգանունը, ժողովում ներկայացվող հարցի վերաբերյալ որոշման նախագիծն ու առկայության դեպքում այլ փաստաթղթեր ներկայացնելու մասին, անհրաժեշտ է սեղմ ժամկետում տրամադրել վերը նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

2024 թվական

1 Որոշում թիվ ՎԴ/7101/05/20 (ԵԴ2/6443/02/24) գործի ենթակայության վերաբերյալ

2 Որոշում թիվ ՍԴ3/0138/01/21 (ՀԿԴ/0114/01/22) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

3 Որոշում թիվ ԳԴ/0309/01/24 (ՀԿԴ2/0013/01/22) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

4 Որոշում թիվ ՀԿԴ/0149/01/24 (ՍԴ3/0053/01/21) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

5 Որոշում թիվ ՎԴ5/0283/05/24 (ԵԴ2/5857/02/24) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

6 Որոշում թիվ ՎԴ/5798/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

7 Որոշում թիվ ԵԴ1/1188/01/23 (ՀԿԴ/0118/01/24) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

8 Որոշում թիվ ԵԴ1/1244/01/23 (ՀԿԴ/0111/01/24) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

9 Որոշում թիվ ԿԴ/0341/01/23 (ՀԿԴ/0108/01/24) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

10 Որոշում թիվ ՎԴ/5093/05/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

11 Որոշում թիվ ՎԴ/3627/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

12 Թիվ ՀԿԴ/0110/11/24 գործով դատավոր Գ. Մարգարյանին ուղղված գրություն

13 Որոշում թիվ ՎԴ/3338/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

14 Որոշում թիվ ՎԴ/3596/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

15 Որոշում թիվ ՍԴ1/0063/01/21 (ՀԿԴ/0050/01/22) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

16 Որոշում թիվ ՎԴ2/0231/05/23 (ՀԿԴ/0051/05/23) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

17 Որոշում թիվ ՎԴ/7533/05/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

18 Որոշում թիվ ԵԴ1/0589/01/24 (ՀԿԴ/0278/01/23) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

19 Որոշում թիվ ԵԴ1/0591/01/24 (ՀԿԴ/0049/01/23) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

20 Որոշում թիվ ՎԴ/1751/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

21 Որոշում թիվ ՎԴ/1904/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

22 Որոշում թիվ ԼԴ/0097/01/24 (ՀԿԴ1/0035/01/23) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

23 Որոշում թիվ ԳԴ1/0090/01/23 (ՀԿԴ/0051/01/24) վարույթի առարկայական ընդդատության հարցը լուծելու մասին

24 Որոշում թիվ ԵԴ/0936/01/22 (ՀԿԴ/0090/01/22) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

25 Որոշում թիվ ԼԴ/0099/01/24 (ՀԿԴ1/0008/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

26 Որոշում թիվ ՎԴ/0221/05/24 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

27 Որոշում թիվ ՇԴ/0030/01/20 (ՀԿԴ/0032/01/22) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

28 Որոշում թիվ ԵԴ1/0425/01/24 (ՀԿԴ/0236/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

29 Որոշում թիվ ՍԴ/0065/01/22 (ՀԿԴ/0118/01/22) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

30 Որոշում թիվ ԵԴ1/0446/01/24 (ՀԿԴ/0228/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

31 Որոշում թիվ ՎԴ/3699/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

32 Որոշում թիվ ԵԴ1/0381/01/24 (ՀԿԴ/0083/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

33 Որոշում թիվ ԵԴ/1860/01/21 (ՀԿԴ/0047/01/22) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

34 Որոշում թիվ ԵԴ1/0365/01/24 (ՀԿԴ/0296/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

35 Որոշում թիվ ԵԴ/1571/01/21 (ՀԿԴ/0017/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

36 Որոշում թիվ ԵԴ1/0351/01/24 (ՀԿԴ/0201/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

37 Որոշում թիվ ԵԴ1/0340/01/24 (ՀԿԴ/0309/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

38 Որոշում թիվ ԵԴ1/0339/01/24 (ՀԿԴ/0242/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

39 Որոշում թիվ ԵԴ1/0334/01/24 (ՀԿԴ/0087/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

40 Որոշում թիվ ԵԴ1/0317/01/24 (ՀԿԴ/0015/01/24) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

41 Որոշում թիվ ԵԴ/0573/01/18 (ՀԿԴ/0284/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

42 Որոշում թիվ ԳԴ/0016/01/24 (ՀԿԴ2/0034/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

43 Որոշում թիվ ԵԴ1/0338/01/24 (ՀԿԴ/0269/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

44 Որոշում թիվ ՍԴ1/0027/01/21 (ՀԿԴ/0153/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

45 Թիվ ՀԿԴ/0297/01/23, ՀԿԴ/0236/01/23, ՀԿԴ/0009/06/24, ՀԿԴ/0023/06/24, ՀԿԴ/0043/07/24, ՀԿԴ/0195/06/23, ՀԿԴ/0198/06/23, ՀԿԴ/0204/06/23, ՀԿԴ/0219/06/23, ՀԿԴ/0185/06/23, ՀԿԴ/0065/07/24 վարույթներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ուղղված գրություն

46 Թիվ ՀԿԴ/0296/01/23, ՀԿԴ/0013/06/24 և ՀԿԴ/0279/06/23 վարույթներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ուղղված գրություն

47 Որոշում թիվ ԵԴ1/0332/01/24 (ՀԿԴ/0250/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

48 Որոշում թիվ ԵԴ1/0313/01/24 (ՀԿԴ/0006/01/24) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

49 Որոշում թիվ ԳԴ3/0075/01/23 (ՀԿԴ2/0030/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

50 Որոշում թիվ ՎԴ/10062/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

51 Որոշում թիվ ՎԴ/10796/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

52 Թիվ ԵԴ/0549/11/21 գործով դատավոր Ռ. Սմբատյանին ուղղված գրություն

53 Որոշում թիվ ՎԴ/5116/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

54 Որոշում թիվ ՎԴ/8970/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

55 Որոշում թիվ ՎԴ/8346/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

56 Որոշում թիվ ԵԴ1/2194/01/23 (ՀԿԴ/0239/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

57 Որոշում թիվ ԵԴ1/2060/01/23 (ՀԿԴ/0243/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

58 Որոշում թիվ ՎԴ/9402/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2023 թվական

1 Որոշում թիվ ՀԿԴ/0275/01/23 (ՇԴ/0254/01/23) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2 Որոշում թիվ ՎԴ/5796/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

3 Որոշում թիվ ՎԴ/6525/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

4 Որոշում թիվ ՎԴ/6460/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

5 Որոշում թիվ ՎԴ/2987/05/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

6 Որոշում թիվ ՀԿԴ/0117/02/22 (ԵԴ/24935/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

7 Որոշում թիվ ՀԿԴ/0025/02/23 (ՎԴ/0583/05/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

8 Որոշում թիվ ՀԿԴ/0118/02/2 (ՇԴ/0789/02/18) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

9 Որոշում թիվ ԵԿԴ/0266/02/12 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

10 Որոշում թիվ ՀԿԴ/0031/02/23 (ԿԴ/0190/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

11 Որոշում թիվ ՀԿԴ/0080/02/23 (ԵԴ/30903/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

12 Որոշում թիվ ՀԿԴ/0126/02/22 (ԵԴ/24599/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

13 Որոշում թիվ ԱՐԴ/0605/02/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

14 Որոշում թիվ ՀԿԴ/0097/02/22 (ԵԴ/23059/02/20) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

15 Որոշում թիվ ՀԿԴ/0115/02/22 (ԵԴ/22999/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

16 Որոշում թիվ ՀԿԴ/0029/02/23 (ԿԴ1/1520/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

17 Որոշում թիվ ՀԿԴ/0124/02/22 (ԵԴ/39457/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

18 Որոշում թիվ ՀԿԴ/0004/02/23 (ՇԴ1/1855/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

19 Որոշում թիվ ՀԿԴ/0121/02/22 (ԵԴ/24505/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

20 Որոշում թիվ ՀԿԴ/0116/02/22 (ՇԴ/2938/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

21 Որոշում թիվ ՀԿԴ/0123/02/23 (ԵԴ/58253/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

22 Որոշում թիվ ՀԿԴ/0125/02/22 (ԵԴ/26349/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

23 Որոշում թիվ ՀԿԴ/0028/02/23 (ԵԴ/26213/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

24 Որոշում թիվ ՀԿԴ/0071/02/23 (ԵԴ/24302/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

25 Որոշում թիվ ՀԿԴ/0107/02/22 (ԼԴ/4234/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

26 Որոշում թիվ ՀԿԴ/0003/02/23 (ՇԴ/1850/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

27 Որոշում թիվ ՎԴ/0669/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

28 Որոշում թիվ ՀԿԴ/0030/02/23 (ԿԴ/10835/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

29 Որոշում թիվ ԵԷԴ/3716/02/17գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

30 Որոշում թիվ ՀԿԴ/0048/02/23 (ԵԴ/24259/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

31 Որոշում թիվ ԵԴ/0307/01/18 (ՀԿԴ/0017/01/22) գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

32 Որոշում թիվ ՀԿԴ/0049/02/23 (ԵԴ/2489/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

33 Որոշում թիվ ՀԿԴ/0006/02/23 (ՇԴ/2315/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

34 Որոշում թիվ ՀԿԴ/0101/02/22 (ԵԴ/61701/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

35 Որոշում թիվ ՀԿԴ/0106/02/22 (ԵԴ/10742/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

36 Թիվ ՀԿԴ/0089/11/23 (ԵԴ/0481/11/22) գործով հակակոռուպցիոն դատարանի նախագահին ուղղված գրություն

37 Թիվ ՇԴ/1941/02/23 (2–9/2022) գործով դատավոր Լ․ Խաչատրյանին ուղղված գրություն

38 Որոշում թիվ ՀԿԴ/0047/02/23 (ԵԴ/40156/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

39 Որոշում թիվ ԵԴ/50123/02/21 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

40 Որոշում թիվ ՀԿԴ/0120/02/22 (ԵԴ/7650/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

41 Որոշում թիվ ՎԴ/3465/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

42 Որոշում թիվ ՀԿԴ/0019/02/22 (ԵԴ/24490/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

43 Որոշում թիվ ՎԴ/3219/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

44 Որոշում թիվ ՀԿԴ/0032/02/23 (ՇԴ/5519/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

45 Թիվ ՎԴ/0647/05/23 գործով դատավոր Ս․ Խաչատրյանին ուղղված գրություն

46 Որոշում թիվ ՀԿԴ/0027/02/23 (ԵԴ1/26580/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

47 Որոշում թիվ ՎԴ/4770/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

48 Որոշում թիվ ՀԿԴ/0122/02/22 (ՇԴ1/0143/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

49 Որոշում թիվ ՎԴ/3225/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

50 Որոշում թիվ ՎԴ6/0127/05/19 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

51 Որոշում թիվ ՎԴ/3255/05/23 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

52 Որոշում թիվ ՀԿԴ/0033/02/23 (ՇԴ/1827/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2022 թվական

1 Որոշում թիվ ԵԴ/46560/02/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2 Որոշում թիվ ՎԴ/7379/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

3 Որոշում թիվ ԵԴ/28533/02/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

4 Որոշում թիվ ՎԴ/3413/05/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

5 Որոշում թիվ ԵԴ/36140/02/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

6 Որոշում թիվ ՎԴ/11768/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

7 Որոշում թիվ ՍԴ/0085/01/21 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

8 Որոշում թիվ ՎԴ/2722/05/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

9 Որոշում թիվ ՎԴ/13026/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

10 Որոշում թիվ ՎԴ/1597/05/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

11 Թիվ ՎԴ/6636/05/21 գործով դատավոր Մ․ Թաշչյանին ուղղված գրություն

12 Որոշում թիվ ԱՐԴ/1760/02/22 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

13 Որոշում թիվ ՀԿԴ/0044/02/22(ՇԴ/6595/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

14 Որոշում թիվ ՀԿԴ/0038/02/22(ԵԴ/46052/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

15 Որոշում թիվ ՀԿԴ/0057/02/22(ԵԴ/39622/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

16 Որոշում թիվ ՀԿԴ/0039/02/22(ԵԴ/24182/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

17 Որոշում թիվ ՀԿԴ/0041/02/22(ԵԴ/45848/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

18 Որոշում թիվ ԵԴ/33408/02/22 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

19 Որոշում թիվ LԴ2/1340/02/22 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

20 Որոշում թիվ ՀԿԴ/0037/02/22(ԵԴ/9819/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

21 Որոշում թիվ ՀԿԴ/0046/02/22(ԵԴ/51026/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

22 Որոշում թիվ ԵԴ/45831/02/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

23 Որոշում թիվ ՀԿԴ/0054/02/22(ԵԴ/28657/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

24 Որոշում թիվ ՀԿԴ/0045/02/22(ԵԴ/10959/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

25 Որոշում թիվ ՀԿԴ/0055/02/22(ԵԴ/2401/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

26 Որոշում թիվ ԱՐԱԴ/0077/02/16 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

27 Որոշում թիվ ՀԿԴ/0051/02/22 (ԵԴ/7692/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

28 Որոշում թիվ ՀԿԴ/0040/02/22 (ԵԴ/10212/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

29 Որոշում թիվ ՀԿԴ/0048/02/22 (ՎԴ/6636/05/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

30 Որոշում թիվ ՀԿԴ/0038/02/22 (ԵԴ/46052/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

31 Որոշում թիվ ՀԿԴ/0050/02/22 (ԵԴ/34458/02/20) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

32 Որոշում թիվ ՀԿԴ/0041/02/22 (ԵԴ/45848/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

33 Որոշում թիվ ՀԿԴ/0047/02/22 (ԵԴ/6426/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

34 Որոշում թիվ ՀԿԴ/0059/02/22 (ԵԴ/32968/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

35 Որոշում թիվ ՀԿԴ/0043/02/22 (ԵԴ/57167/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

36 Որոշում թիվ ՀԿԴ/0036/02/22 (ԵԴ/37811/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

37 Որոշում թիվ ՀԿԴ/0081/02/22 (ԵԴ/64030/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

38 Որոշում թիվ ՀԿԴ/0056/02/22 (ԵԴ/0996/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

39 Որոշում թիվ ՀԿԴ/0090/02/22 (ԵԴ/26860/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

40 Որոշում թիվ ՀԿԴ/0095/02/22 (ԿԴ1/0597/02/20) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

41 Որոշում թիվ ՀԿԴ/0063/02/22 (ՎԴ/7252/05/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

42 Որոշում թիվ ՀԿԴ/0072/02/22 (ԵԴ/24582/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

43 Որոշում թիվ ՀԿԴ/0075/02/22 (ԿԴ2/0312/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

44 Որոշում թիվ ՀԿԴ/0070/02/22 (ԵԴ/24236/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

45 Որոշում թիվ ՀԿԴ/0089/02/22 (ԵԴ/26341/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

46 Որոշում թիվ ՀԿԴ/0058/02/22 (ԵԴ/23360/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

47 Որոշում թիվ ՀԿԴ/0066/02/22 (ԵԴ/14297/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

48 Թիվ ՎԴ/0316/05/20 գործով դատավոր Դ․ Մխեյանին ուղղված գրություն

49 Որոշում թիվ ՀԿԴ/0083/02/22 (ԵԴ/12177/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

50 Որոշում թիվ ՀԿԴ/0078/02/22 (ԵԴ/24111/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

51 Որոշում թիվ ՀԿԴ/0093/02/22 (ԼԴ/1484/02/20) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

52 Թիվ ԵԴ/28757/02/21 գործով դատավոր Մ․ Հովակիմյանին ուղղված գրություն

53 Որոշում թիվ ՀԿԴ/0091/02/22 (ԵՔԴ/1054/02/08) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

54 Որոշում թիվ ՀԿԴ/0065/02/22 (ԵԴ/24395/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

55 Որոշում թիվ ՀԿԴ/0076/02/22 (ԿԴ/3736/02/20) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

56 Որոշում թիվ ՀԿԴ/0071/02/22 (ԵԴ/28715/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

57 Որոշում թիվ ՎԴ/6636/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

58 Որոշում թիվ ՀԿԴ/0087/02/22 (ԵԴ/24557/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

59 Որոշում թիվ ՀԿԴ/0077/02/22 (ԵԴ/24704/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

60 Որոշում թիվ ՀԿԴ/0069/02/22 (ԿԴ/8752/02/21) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

61 Որոշում թիվ ՀԿԴ/0100/02/22 (ԵԴ/34254/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

62 Որոշում թիվ ՀԿԴ/0068/02/22 (ԵԴ/35684/02/19) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

63 Որոշում թիվ ՀԿԴ/0085/02/22 (ԵԴ/24897/02/22) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

64 Որոշում թիվ ՀԿԴ/0096/02/22 (ԵԴ/3401/02/16) գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

65 Որոշում թիվ ԵԴ/30934/02/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

66 Որոշում թիվ ԿԴ3/0993/02/20 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2021 թվական

1 Որոշում թիվ ԼԴ/1385/02/19 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2 Որոշում թիվ ՍԴ3/0115/01/20 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

3 Որոշում թիվ ԵԿԴ/0280/01/15 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

4 Որոշում թիվ ԵԴ/15587/02/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

5 Որոշում թիվ ՎԴ/8977/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

6 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումը ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին

7 Որոշում թիվ ԵԴ/0609/11/20 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

8 Որոշում թիվ ԱՐԱԴ/0327/02/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

9 Որոշում թիվ ԵԴ/4022/02/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

10 Որոշում թիվ ՎԴ/3461/05/20 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

11 Որոշում թիվ ԵԴ/9164/02/19 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

12 Որոշում թիվ ԵԱՆԴ/0003/01/18 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

13 Որոշում թիվ ՎԴ2/0087/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

14 Որոշում թիվ ՎԴ/9481/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

15 Որոշում թիվ ՎԴ/1625/05/21 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2019 թվական

1 Որոշում թիվ ԵԴ/15379/02/18 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

2 Որոշում թիվ ԱՐԴ/0152/01/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

3 Որոշում թիվ ԵԴ/14050/02/18 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

4 Թիվ ՏԴ1/0396/02/15 գործով դատավոր Զ․Նախշքարյանին ուղղված գրություն

5 Որոշում թիվ ԼԴ/3201/02/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

6 Որոշում թիվ ԱՐԱԴ /2008/02/18 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

7 Թիվ ԵԴ/19587/02/15 գործով դատավոր Ռ․Ներսիսյանին ուղղված գրություն

8 Որոշում թիվ ԵԴ/32044/02/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

9 Որոշում թիվ ԵԴ/30128/02/18 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

10 Թիվ ԵԱԴԴ/0872/02/11 գործով դատավոր Ե․ Եսոյանին ուղղված գրություն

11 Որոշում թիվ ՎԴ/6135/05/19 գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին

12 Որոշում թիվ ԵԴ/0511/02/19 գործի ընդդատության վերաբերյալ վեճը լուծելու մասին

13 Թիվ ԼԴ/0006/16/19 գործով դատավոր Վ․ Հովնանյանին ուղղված գրություն

14 Թիվ ԵԴ/0008/15/19 գործով դատավոր Մ․ Մարտիրոսյանին ուղղված գրություն

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: