«ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

  1997 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության   Վճռաբեկ   դատարանի   և «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով, հրատարակվում է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն   ունեցող   պարբերականներից «Դատական իշխանություն» ամսագիրն առաջինն էր, որն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկային:

  2004  թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։

 «Դատական իշխանություն» ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ՝ տարեկան առնվազն չորս անգամ: Ամսագրում հրատարակվում են ինչպես իրավաբան-գիտնականների, այնպես էլ պրակտիկ իրավաբանների գիտական հոդվածները։ «Դատական իշխանություն» ամսագիրն այն եզակի ամսագրերից է, որում Հայաստանի Հանրապետության դատավորներն իրենց գիտական հրապարակումներով անդրադառնում են իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին: Ամսագրում պարբերաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախադեպային որոշումները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովելու համար:

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ – ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման ԴԻԼԱՆՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական

գիտությունների թեկնածու

Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վաստակավոր

իրավաբան

Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան

Լիանա ՀԱԿՈԲՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իրավաբանական

գիտությունների թեկնածու

Համլետ ԱՍԱՏՐՅԱՆ - ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան

Սերժիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր

իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ելիզավետա ԴԱՆԻԵԼՅԱՆ – Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ՀՀ վաստակավոր իրավաբան

Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական

գիտությունների թեկնածու

Գոռ ԹՈՐՈՍՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական

գիտությունների թեկնածու

Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական

գիտությունների թեկնածու

Կարեն ԶԱՐԻԿՅԱՆ – ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների

թեկնածու

Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ – ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի

պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արմեն ՀԱՅԿՅԱՆՑ – ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

2018 թվականից առ այսօր ամսագրի գլխավոր խմբագիրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր,   իրավաբանական   գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆՆ է։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականը լույս է տեսնում տարեկան առնվազն չորս անգամ:

Պարբերականի գիտական խմբագրական խորհուրդը քննարկում է միայն այն նյութերը, որոնք ներկայացվում են գրախոսականի առկայությամբ:

Տպագրվող նյութը պետք է ունենա որոշակի կառուցվածք՝ ներածություն, հիմնական հետազոտություն (որը կարող է ունենալ բաժիններ և ենթաբաժիններ), եզրակացություն:

«Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող նյութերի տեխնիկական պահանջները.

1.նյութի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),

2.հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,

3.տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,

4.հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,

5.հիմնական տառաչափը՝ 12,

6.միջտողային հեռավորությունը՝ 1.5,

7.օգտագործված գրականության ցանկ՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջերի քանակը,

8.հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,

9.նյութը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, այն պետք է ունենա երեք լեզուներով ամփոփագրեր (ընդ որում՝ եթե այն անգլերեն կամ ռուսերեն չէ, ամփոփագիրը պետք է լինի 150-ից 250 բառի սահմաններում), որոնք պետք է պարունակեն որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվություն նյութի վերաբերյալ: Նյութը պետք է ունենա նաև երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,

10.նյութն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ՝ kchalabyan@gmail.com):

Պարբերականում նյութերի տպագրությունը կատարվում է անվճար հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: