ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր

Ռուբիկ Հրանտի Մխիթարյան

Ծնվել է 1973 թվականին ՎԽՍՀ Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։

 

2005 թվականին «Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով, ՀՀ կառավարության՝ 2003 թվականի փետրվարի 6-ի թիվ 231-Ն որոշմամբ սահմանված կարգով հանձնել է պետական քննություններ և ստացել իրավագետի որակավորմամբ դիպլոմավորված մասնագետի պետական նմուշի դիպլոմ։

 

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

03.07.1995-26.02.1996թթ. Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային մշակման խորտնտեսություն, իրավաբան։

 

13.01.1997-12․01․1999թթ․ Երևան քաղաքի Սպանդարյանի, այնուհետև Շահումյանի շրջանային ժողդատարաններ, դատական կատարածու։

 

08.01.1999-10.02.1999թթ. Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման Մալաթիա-Սեբաստիա համայնքը սպասարկող խումբ, հարկադիր կատարող։

 

25.01.1999-14.02.2007թթ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, դատավորի օգնական։

 

14.02.2007-08.02.2012թթ. Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչություն, ավագ մասնագետ։

 

08․08.2012-01.02․2013թթ.Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչություն, ավագ մասնագետ։

 

31․01․2013-08․01․2016թթ. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, դատավոր։

 

08․01․2016-23․05․2016թթ․ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, դատավոր։

 

23.05.2016-17․06․2024թթ․ Վերաքննիչ քրեական դատարան, դատավոր։

 

2019-2023թթ․    Արդարադատության ակադեմիա, դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրերով նախատեսված «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը» առարկայական դասընթացների դասախոս։

 

2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու։

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2024 թվականի հունիսի 17-ի ՆՀ-183-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: