ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Հայկ Մկրտիչի Գրիգորյան
Ծնվել է 1976 թվականին՝ Երևան քաղաքում։
1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 ռուսական ﬕջնակարգ դպրոցը:
1997 – 2001թթ. սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:
2006 – 2009թթ. սովորել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013թ. ընդունվել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել և 2017թ․ հաջողությամբ իրականացրել է դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունը։
2021թ․ Հայաստանի Հանրապետության Հայ – ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2001 – 2024թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության, քննչական կոմիտեի և դատական համակարգերում,
2001 – 2006թթ. ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Հադրութի և Մարտակերտի կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, շուրջ 2 տարի ընդգրկված է եղել ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի տարբեր քննչական խմբերում,
2009 – 2010թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ,
2010 – 2011թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ (Հադրութի) կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ № 55292 զորամասի հրամանատար),
2011 – 2014թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, համակարգել է Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, իսկ հետագայում նաև Եղեգնաձորի և Գորիսի կայազորային քննչական բաժինների գործունեությունը (ՀՀ ՊՆ № 55555 զորամասի հրամանատարի տեղակալ),
2014 – 2015թթ․ ՀՀ քննչական կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2015 – 2018թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
2018 – 2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ,
2022 – 2024թթ․ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ,
2024թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Հանդիսանում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական և պատվավոր քննիչ:
1994 – 1996թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2017 – 2018թթ․ հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ։
2006թ․ հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի N 230 հրամանով, ոչ ակներևության պայմաններում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած երկու դիտավորյալ սպանությունների բացահայտման համար, խրախուսման կարգով, շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային աստիճան:
Աշխատանքային գործունեության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար բազմիցս պարգևատրվել է, այդ թվում՝ 22 ﬔդալով, 1 պետական պարգևով, 4 կրծքանշանով, 4 հուշաﬔդալով:
Հեղինակ է 50 – ից ավելի գիտական աշխատությունների՝ հրապարակված ներպետական և միջազգային ամսագրերում, այդ թվում՝ 3 ﬔնագրությունների, որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիﬓահարցերին։
Հայ – ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է ԺԲ 00․06 – «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: