Judge of the Criminal Chamber of the RA Court of Cassation
Hayk Mkrtich Grigoryan
Ծնվել է 1976 թվականին՝ Երևան քաղաքում։
1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 ռուսական ﬕջնակարգ դպրոցը:
1997 – 2001թթ. սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:
2006 – 2009թթ. սովորել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013թ. ընդունվել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել և 2017թ․ հաջողությամբ իրականացրել է դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունը։
2021թ․ Հայաստանի Հանրապետության Հայ – ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2001 – 2024թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության, քննչական կոմիտեի և դատական համակարգերում,
2001 – 2006թթ. ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Հադրութի և Մարտակերտի կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, շուրջ 2 տարի ընդգրկված է եղել ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի տարբեր քննչական խմբերում,
2009 – 2010թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ,
2010 – 2011թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ (Հադրութի) կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ № 55292 զորամասի հրամանատար),
2011 – 2014թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, համակարգել է Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, իսկ հետագայում նաև Եղեգնաձորի և Գորիսի կայազորային քննչական բաժինների գործունեությունը (ՀՀ ՊՆ № 55555 զորամասի հրամանատարի տեղակալ),
2014 – 2015թթ․ ՀՀ քննչական կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2015 – 2018թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
2018 – 2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ,
2022 – 2024թթ․ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ,
2024թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Հանդիսանում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական և պատվավոր քննիչ,
1994 – 1996թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում,
2017 – 2018թթ․ հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ,
2006թ․ հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի ¹ 230 հրամանով, ոչ ակներևության պայմաններում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած երկու դիտավորյալ սպանությունների բացահայտման համար, խրախուսման կարգով, շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային աստիճան,
Աշխատանքային գործունեության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար բազմիցս պարգևատրվել է, այդ թվում՝ 22 ﬔդալով, 1 պետական պարգևով, 4 կրծքանշանով, 4 հուշաﬔդալով,
Հեղինակ է 50 – ից ավելի գիտական աշխատությունների՝ հրապարակված ներպետական և միջազգային ամսագրերում, այդ թվում՝ 3 ﬔնագրությունների, որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիﬓահարցերին,
Հայ – ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է ԺԲ 00․06 – «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ,
Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".