16.09.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա դիտարկելու առանձնահատկությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այդ պայմանագրում նշված գումարները գնորդի կողմից վաճառողի հատուկ հաշվին մուտքագրելու պահից արդեն իսկ հանդիսանում են գնորդի օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ նպատակ ունենալով ապահովելու շենքի կառուցումն ավարտելուց հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորությունը կամ  նույն պայմանագիրը լուծելու դեպքում վաճառողի՝ կանխավճարը վերադարձնելու պարտավորության կատարումը։

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2534

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: