ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա դիտարկելու առանձնահատկությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այդ պայմանագրում նշված գումարները գնորդի կողմից վաճառողի հատուկ հաշվին մուտքագրելու պահից արդեն իսկ հանդիսանում են գնորդի օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ նպատակ ունենալով ապահովելու շենքի կառուցումն ավարտելուց հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորությունը կամ նույն պայմանագիրը լուծելու դեպքում վաճառողի՝ կանխավճարը վերադարձնելու պարտավորության կատարումը։
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2534
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".