19.12.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի դեկտեմբերի 7-ին անցկացվել է մասնագիտական քննարկում՝ «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» խորագրով, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների դատավորները, ինչպես նաև աշխատակազմի ներկայացուցիչները։

  Մասնագիտական քննարկման ընթացքում, որպես հիմնական բանախոս, հանդես է եկել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, վաստակաշատ փաստաբան, պրոֆեսոր Ջերեմի Մաքբրայդը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի առանձնահատկու­թյունները, ինչպես նաև տվյալ ինստիտուտին առնչվող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու միջազգային լավագույն փորձը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: