В РАМКАХ СОТРУДНИЧЕСТВА МЕЖДУ КАССАЦИОННЫМ СУДОМ И ОФИСОМ СОВЕТА ЕВРОПЫ В ЕРЕВАНЕ БЫЛО ОРГАНИЗОВАНО ПРОФЕССИОНАЛЬНОЕ ОБСУЖДЕНИЕ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի դեկտեմբերի 7-ին անցկացվել է մասնագիտական քննարկում՝ «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» խորագրով, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների դատավորները, ինչպես նաև աշխատակազմի ներկայացուցիչները։
Մասնագիտական քննարկման ընթացքում, որպես հիմնական բանախոս, հանդես է եկել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, վաստակաշատ փաստաբան, պրոֆեսոր Ջերեմի Մաքբրայդը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի առանձնահատկությունները, ինչպես նաև տվյալ ինստիտուտին առնչվող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու միջազգային լավագույն փորձը։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.