23.06.2025

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ Ժենյա Ստեփանյանը 2025 թվականի հունիսի 5-6-ը Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձրագույն դատարանների ցանցի կազմավորման տասնամյակին նվիրված հոբելյանական համաժողովին։

  Համաժողովի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատարանների ցանցի կազմավորման պատմությունը և զարգացման ընթացքը, ներպետական մակարդակում կոնվենցիոն չափանիշների երաշխավորման հարցում դրա ունեցած ազդեցությունը և ազգային փորձը, ինչպես նաև քննարկվել են ցանցի հետագա զարգացման հնարավոր ուղիներն ու դրա ներուժի զարգացման հետագա հեռանկարները։

  Համաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև Բարձրագույն դատարանների ցանցի հոբելյանական գրքի շնորհանդեսը, որի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարը։ Գրքում համահեղինակությամբ ներկայացվել է նաև Բարձրագույն դատարանների ցանցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի փորձը և ունեցած դերակատարությունը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: