07.11.2023

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ

  2023 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը:

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ողջունելով պատվիրակության անդամներին,  նշել է, որ Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշների համապատասխանեցման գործում, բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի հետ ձևավորված սերտ և համընդգրկուն փոխգործակցությունն ու մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացին Եվրոպայի Խորհրդի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հիմնախնդրին, ինչպես նաև դատական բարեփոխումների շրջանակներում Վճռաբեկ դատարանում կատարված կառուցվածքային փոփոխություններին: Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ հանրային վստահության ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում և երաշխավորել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կոռուպցիայի դեմ հետևողական ու արդյունավետ պայքար ծավալելու համար, ինչը մեր պետության առաջնահերթություններից է:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: