PRESIDENT OF THE COURT OF CASSATION OF THE RA RECEIVED THE CO-RAPPORTEURS ON ARMENIA OF THE MONITORING COMMITTEE OF THE PARLIAMENTARY ASSEMBLY OF THE COUNCIL OF EUROPE
2023 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշների համապատասխանեցման գործում, բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի հետ ձևավորված սերտ և համընդգրկուն փոխգործակցությունն ու մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացին Եվրոպայի Խորհրդի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հիմնախնդրին, ինչպես նաև դատական բարեփոխումների շրջանակներում Վճռաբեկ դատարանում կատարված կառուցվածքային փոփոխություններին: Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ հանրային վստահության ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում և երաշխավորել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կոռուպցիայի դեմ հետևողական ու արդյունավետ պայքար ծավալելու համար, ինչը մեր պետության առաջնահերթություններից է:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".