08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

  ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԻՐԵԼԻ՛ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,

 

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:​Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան անդորր և մասնագիտական նորանոր հաջողություններ։

  Կինն է յուրաքանչյուր ընտանիքի ամրության և կայունության հիմքն ու խորհրդանիշը: Անուրանալի է նրա դերը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:

  Մաղթում եմ, որ արդարադատության բարդ և պատասխանատու ոլորտում Ձեր ջանքերն ու նվիրումը ծառայեն մեր Պետության բարօրությանը, արդարության հաստատմանը և մշտապես արժանանան հարգանքի ու բարձր գնահատանքի:

  Խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների և պետության պաշտպանության գործում ներգրավված հայորդիների մայրերին, կանանց և քույրերին: Ձեր օրերը թող հագեցված լինեն սիրով, ջերմությամբ և ներդաշնակությամբ։​​

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ​​

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: