ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԻՐԵԼԻ՛ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան անդորր և մասնագիտական նորանոր հաջողություններ։
Կինն է յուրաքանչյուր ընտանիքի ամրության և կայունության հիմքն ու խորհրդանիշը: Անուրանալի է նրա դերը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
Մաղթում եմ, որ արդարադատության բարդ և պատասխանատու ոլորտում Ձեր ջանքերն ու նվիրումը ծառայեն մեր Պետության բարօրությանը, արդարության հաստատմանը և մշտապես արժանանան հարգանքի ու բարձր գնահատանքի:
Խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների և պետության պաշտպանության գործում ներգրավված հայորդիների մայրերին, կանանց և քույրերին: Ձեր օրերը թող հագեցված լինեն սիրով, ջերմությամբ և ներդաշնակությամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".