12.08.2026

ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    ՀՀ Վճռաբեկ դատարանը հյուրընկալել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին։

  Ուսանողներին ընդունել են ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Ժենյա Ստեփանյանը և նույն ծառայության գլխավոր մասնագետ Վարազդատ Սուքիասյանը։

  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Վճռաբեկ դատարանի դերակատարությանը ՀՀ դատական համակարգում, ներկայացվել են դատարանի գործառույթները, կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները։

 Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Վճռաբեկ դատարանի՝ դատական պրակտիկայի միասնականության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթներին, միջազգային համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ իրականացվող իրավական երկխոսության առանձնահատկություններին, այդ թվում՝ նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության շրջանակներում։

  Ուսանողներն իրենց հերթին հանդես են եկել զեկույցներով, ակտիվորեն մասնակցել քննարկմանը և ներկայացված թեմաների շուրջ փոխանակվել մասնագիտական տեսակետներով։

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: