1997 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով, հրատարակվում է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն ունեցող պարբերականներից «Դատական իշխանություն» ամսագիրն առաջինն էր, որն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկային:
2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։
«Դատական իշխանություն» ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ՝ տարեկան առնվազն չորս անգամ: Ամսագրում հրատարակվում են ինչպես իրավաբան-գիտնականների, այնպես էլ պրակտիկ իրավաբանների գիտական հոդվածները։ «Դատական իշխանություն» ամսագիրն այն եզակի ամսագրերից է, որում Հայաստանի Հանրապետության դատավորներն իրենց գիտական հրապարակումներով անդրադառնում են իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին: Ամսագրում պարբերաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախադեպային որոշումները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովելու համար:
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Թադևոսյան (l.z.tadevosyan@gmail.com):
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
1. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Դիլանյան (dilarmedu@yahoo.com),
2. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Համլետ Ասատրյան (hamletasatryan@rambler.ru),
3. ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ Հովսեփ Բեդևյան (hbedevyan@yahoo.com),
4. ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դավթյան (artur.davtyan@court.am),
5. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյան (yervandkhundkaryan@yandex.ru),
6. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյան (avetisyanserj@mail.ru),
7. ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյան (judgedanielyan@gmail.com),
8. ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյան (liana.court@gmail.com),
9. ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուզաննա Հակոբյան (RuzannaHakobyann@gmail.com),
10. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորա Կարապետյան (norakarapetyan@mail.ru),
11. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գոռ Թորոսյան (TGor1@yandex.ru),
12. ՀՀ դատավորների միության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արշակ Վարդանյան (avardanyan1976@gmail.com),
13. ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Զարիկյան (karenzarikyan@gmail.com),
14. ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյան (rector@justiceacademy.am),
15. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանց (haykyants@yahoo.com),
16. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյան (law-vahe@mail.ru),
17. ՌԴ ներքին գործերի նախարարության Կառավարման ակադեմիայի հանցագործությունների քննության մարմինների կառավարման ամբիոնի պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Գավրիլով (profgavrilov@yandex.ru),
18. ՌԴ վաստակավոր իրավաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, իրավաբանական գիտություններիի դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Կուստով (amkustov@bk.ru):
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյան (vahe777@yahoo.com):
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականը լույս է տեսնում տարեկան առնվազն չորս անգամ:
Պարբերականի գիտական խմբագրական խորհուրդը քննարկում է միայն այն նյութերը, որոնք ներկայացվում են գրախոսականի առկայությամբ:
Տպագրվող նյութը պետք է ունենա որոշակի կառուցվածք՝ ներածություն, հիմնական հետազոտություն (որը կարող է ունենալ բաժիններ և ենթաբաժիններ), եզրակացություն:
«Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող նյութերի տեխնիկական պահանջները.
1.նյութի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
2.հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,
3.տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
4.հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
5.հիմնական տառաչափը՝ 12,
6.միջտողային հեռավորությունը՝ 1.5,
7.օգտագործված գրականության ցանկ՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջերի քանակը,
8.հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
9.նյութը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, այն պետք է ունենա երեք լեզուներով ամփոփագրեր (ընդ որում՝ եթե այն անգլերեն կամ ռուսերեն չէ, ամփոփագիրը պետք է լինի 150-ից 250 բառի սահմաններում), որոնք պետք է պարունակեն որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվություն նյութի վերաբերյալ: Նյութը պետք է ունենա նաև երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
10.նյութն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ՝ kchalabyan@gmail.com):
Պարբերականում հոդվածները տպագրվում են վճարովի հիմունքներով: Տպագրության վճարը կազմում է 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ: Բացառություն են կազմում ՀՀ դատավորների միության անդամ դատավորները (ինչպես նաև ՀՀ դատավորների միության անդամ նախկին դատավորները), ում համար հոդվածների տպագրությունն իրականացվում է անվճար հիմունքներով:
«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի պատասխանատու՝ Կարինե Չալաբյան:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ kchalabyan@gmail.com :
Հեռախոսահամար՝ 099-99-21-77 :
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականում տպագրության նպատակով նյութեր ներկայացնելիս հեղինակները պարտավոր են պահպանել էթիկայի հետևյալ կանոնները.
1.հեղինակը պետք է նյութը ներկայացնի «Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի սահմանած չափանիշներին համապատասխան,
2.հեղինակը պետք է ներկայացնի սեփական հետազոտությունը՝ ապահովելով գիտական նորույթը,
3.հեղինակը պետք է ներկայացնի արժանահավատ տեղեկատվություն, ճշգրիտ փաստեր և տվյալներ,
4.հեղինակի կողմից ներկայացված նյութում առկա փոխառնված հատվածների վերաբերյալ հեղինակը պետք է կատարի հղումներ՝ նշելով նյութի սկզբնաղբյուրը,
5.հեղինակի կողմից ներկայացված նյութը չպետք է հրատարակված լինի նախկինում,
6.հեղինակը պետք է հարգալից վերաբերի «Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհրդի աշխատանքին:
«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհրդի աշխատակարգը
«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհուրդը հետևում է հեղինակների կողմից ներկայացված նյութերի համապատասխանությանը պարբերականի կողմից սահմանված չափանիշներին, ներկայացված նյութերի արդիականությանը, գիտական նորույթին ու նշանակությանը:
ԳՐԱԽՈՍԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Գրախոսողն իրականացնում է ներկայացված նյութերի անաչառ ուսումնասիրություն՝ պահպանելով գիտական օբյեկտիվության և վարվելակարգի հետևյալ կանոնները.
1. գրախոսողը պետք է անկողմնակալ գնահատական տա ներկայացված նյութերի գիտական բովանդակությանը,
2. գրախոսողն իրավունք ունի ներկայացված նյութերի վերաբերյալ կատարել անհրաժեշտ առաջարկներ,
3. գրախոսողը պետք է ներկայացված նյութերի վերաբերյալ իրականացնի օբյեկտիվ և հիմնավորված գրախոսություն:
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.