27.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻՆ

  2017 թվականից ի վեր, ՀՀ Վճռաբեկ դատարանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական ատյանների ցանցին, որի ստեղծման հիմնական նպատակը միջազգային դատարանի և ազգային բարձր դատարանների միջև մշտական կապի ու շարունակական երկխոսության ամրապնդումն է։

  Այս ցանցին անդամակցելուց ի վեր, Վճռաբեկ դատարանն ակտիվորեն մասնակցում է նշված հարթակով տեղեկատվության փոխանակման գործընթացին՝ պաշտոնական հարցումներով տեղեկատվություն տրամադրելով ներպետական իրավունքին կամ պրակտիկային առնչվող հարցերի վերաբերյալ, որոնք այս կամ այն չափով շոշափում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները՝ դրանով իսկ մասնակցություն ունենալով Եվրոպական դատարանի կողմից համեմատական ուսումնասիրությունների իրականացման գործընթացին։

  Օգտվելով այս հարթակի ընձեռած հնարավորությունից, Վճռաբեկ դատարանն իր հերթին, տեղեկատվություն է ստանում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ՝ այն օգտագործելով իրավունքի զարգացման իր առաքելությունն իրականացնելիս։  

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: