ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության պետ
Ժենյա Ստեփանյան
Ծնվել է 1990 թվականին։
2016 թվականի սեպտեմբերի 15-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
2006 թվականի ավարտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ շնորհվել է «Իրավագիտության» բակալավրի աստիճան։
2012 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ շնորհվել է «Իրավագիտության» մագիստրոսի աստիճան։
2017 թվականի նոյեմբերին ԲՈՀ-ի իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2012 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում։
2016 թվականի սեպտեմբերի 15-ից նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնում։
2019 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամանով նշանակվել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար։
2014 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում՝ որպես ասիստենտ։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: