ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Սերժիկ Սերգեյի Ավետիսյան

Ծնվել է 1966 թվականին՝ Տաշիրի շրջանում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ:

Առաջին կուրսն ավարտելուց հետո, 1984 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության, որն ավարտելուց հետո 1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետ (ք. Մոսկվա), և 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է: 

 

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

 

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է «համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում»:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի օգոստոսի 4-ի հրամանագրով նշանակվել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի (Առաջին ատյանի դատարան) դատավոր:

1993 թվականին Ռուսաստանի Դաշնության զինվորական դատական համակարգից ազատման դիմում է ներկայացրել և զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ (ՀՀ զինված ուժերում գտնվել է մինչև 2006 թվականը, ունի պահեստի արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում):

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ, 1997 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով՝ նաև Գերագույն դատարանի նախագահության անդամ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական և զինվորական գործերով դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1995 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում և այլ բուհերում: 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է «համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում»:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

2016 թվականին նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2018 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Ռուսաստանի Դաշնության Ռազմական համալսարանի պետի 2019 թվականի հրամանով պարգևատրվել է ՌԴ Ռազմական համալսարան 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Հեղինակ է 135 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 100-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Պոտսդամում, Ստեփանակերտում: Համահեղինակ է Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող «Քրեական իրավունքի հանրագիտարանի (6-րդ, 18-րդ, 30-րդ և 34-րդ հատորներ)»:

Համահեղինակ է նաև Իրավաբանական հանրագիտարանի» (2017, Հայ-Ռուսական համալսարան, Տոլյատիի պետական համալսարան):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մարտի 6-ի թիվ 299-Ա/2 հրամանով, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր ընդգրկվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող «Բարձր արդյունավետությամբ 100 գիտաշխատող-2018» մրցույթի շահառուների ցուցակում:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամ է, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: