ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
Սերգեյ Գուրգենի Մեղրյան
Ծնվել է 1976 թվականի փետրվարի 9-ին:
1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1997-2000 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1998-2000 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայում ուսմանը զուգահեռ դասավանդել է քաղաքացիական իրավունքի ամբիոնում։
1999-2004 թթ. հանդիսացել է ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր։
2000-2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
2006-2007 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2007-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ:
2002-2007 թթ. հանդիսացել է «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ):
2002-2007 թթ. հանդիսացել է «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ):
2003-2004 թթ. հանդիսացել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ):
2014-2018 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)։
2016-2018 թթ. մասնակցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը։
2016-2018 թթ. մասնակցել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը։
2015-2019 թթ. պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, ՀՀ փաստաբանական դպրոցում, ՀՀ արդարադատության ակադեմիայում։
2018-2019 թթ. հանդիսացել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
2018 թ. առ այսօր հանդիսանում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ։
2020 – 2023 թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող:
ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
1998 թ.-ից հանդիսանում է ՀՀ իրավաբանների միության անդամ։
2015 թ.-ից հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի անդամ։
2005-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
2015-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։
2013 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար:
Ս․ Մեղրյանը հեղինակ է 60-ից ավել գիտական աշխատությունների՝ մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: