ՀՀ Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր
Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան
Ծնվել է 1974 թվականին Տավուշի մարզի՝ Իջևան քաղաքում։
1991 թվականին ոսկե մեդալով ավարտել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով։
2005 թվականին պաշտպանել է «Միջազգային հաշվարկներում մուրհակի կիրառման հետ կապված իրավական հիմնախինդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2014 թվականին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ իրավաբանություն մասնագիտությամբ։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է «Գրեյթ Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
01.09.2005-31.01.2007թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։
01.02.2007-31.08.2014թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ։
01.09.2014-31.08.2021թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ։
01.09.2021 թվականից առ այսօր հանդիսանում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի համատեղությամբ դոցենտ։
28.02.2018 թվականից մինչ 04.07.2022 թվականը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
04.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: