ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Լիանա Օնիկի Հակոբյան
Ծնվել է 1976 թվականին՝ Երևան քազաքում։
1997 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2010 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական:
1999 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է «Միջազգային իրավունքի հասարակական ընկերակցություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:
2003 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:
2009 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2021 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-129-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Ազգային ժողովի` 2022 թվականի հունիսի 27-ի ԱԺՈ-33-Ա որոշմամբ ընտրվել, և Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2022թ. հուլիսի 1–ի թիվ ՆՀ-177-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր։
Ընտրվել է Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում:
Դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում և Արդարադատության ակադեմիայում:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: