ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ՔՆՆԻՉԻ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՀԿԴ/0089/15/25 որոշմամբ անդրադարձել է քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը նախաքննությունն ավարտված լինելու հիմքով դատարանների կողմից ըստ էության քննության չառնելու հարցին և ըստ այդմ՝ արձանագրել, որ այն դեպքում, երբ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը, հետևաբար քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-criminal-cases/4159
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: