ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության շրջանակներում, 2024 թվականի հունիսի 6-7-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ Ժենյա Ստեփանյանը Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է Բարձրագույն դատարանների ցանցի յոթերորոդ տարեկան համաժողովին՝ «Ազգային դատարանները և կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները» խորագրով։ Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության հարցում առկա արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև ներկայացվել այս ոլորտում եվրոպական երկրների առաջադեմ փորձը։
Սեմինարի երկրորդ մասը նվիրված է եղել դատական հաղորդակցության մեխանիզմներին։ Մասնավորապես, քննարկվել են լրագրողների հետ բարձրագույն դատարանների հարաբերակցության առանձնահատկությունները, դատական ակտերի մատչելիության, ինչպես նաև հասարակայնության հետ հաղորդակցության ապահովման հիմնախնդիրները։ Քննարկումը երկուստեք արժեքավոր է եղել փորձի և նոր գաղափարների փոխանակման տեսանկյունից։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: