ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի Հանրապետությունում Բրիտանիայի դեսպանի հրավերով, սույն թվականի սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է Բրիտանիայի դեսպանության կողմից կազմակերպված՝ «Անգլիական իրավունքի օրեր Երևանում» խորագրով համաժողովին։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց, որ համաժողովն առիթ է արժևորելու այն իրավական ժառանգությունը, որը փոխանցել է անգլիական իրավունքը ողջ աշխարհին, իրավական համայնքին, այն դերը, որն ունեցել է միջազգային իրավական մշակույթի ձևավորման գործում։
Միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ նման ձևաչափով նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ անգլիական իրավունքի ավանդույթներին և արդի զարգացումներին։ Այն կարևոր է ոչ միայն փորձի և գիտելիքների փոխանակման, այլ նաև իրավական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման համար։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: