09.04.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ ՍԴ3/0015/13/24 որոշմամբ անդրադարձել է կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթներով կայացված եզրափակիչ դատական ակտերի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը լուծելու իրավասություն ունեցող դատարանի խնդրին:

  Անդրադառնալով օրենքի հիման վրա ստեղծված, մասնավորապես իրավասու դատարանի կողմից գործի քննության հիմնարար պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային իրավունքում ձևավորված չափանիշներին, դրանց լույսի ներքո վերլուծելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների առարկայական ընդդատության վերաբերյալ ներպետական կարգավորումները և ընդգծելով հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման՝ կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով ոլորտային մասնագիտացմամբ դատական կազմ ունեցող դատարան ձևավորելու նպատակը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ   դատական ակտն ի կատար ածելու հարցը պետք է լուծի այն դատարանը, ով իրավասու է կոնկրետ գործով արդարադատություն իրականացնել և դատական ակտ կայացնել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3187

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: