30.12.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԵՐԿՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԻ, ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱԾԱՆՑՎՈՂ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննարկելով թիվ ՍԴ3/0138/01/21 և ՍԴ3/0055/01/23 քրեական վարույթների տարածքային ընդդատության հարցը, արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տվյալ քրեական վարույթների տարածքային ընդդատությունը փոխելու մասին որոշումներն իրավաչափ չեն։

  Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն ընդգծել է, որ վերոնշյալ գործերով առերևույթ առկա է դատական շրջապտույտի, ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող այլ իրավունքների խախտման վտանգ, հաշվի առնելով, որ տվյալ քրեական գործերը՝ համապատասխանաբար 2021 թվականի դեկտեմբերից և 2023 թվականի նոյեմբերից, գտնվում են դատարանների վարույթում, սակայն մինչ օրս վերոնշյալ գործերի քննությունը դեռևս նախնական դատալսումների փուլում է։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: