20.08.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԿԴ/3132/02/22 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին հայտնելու պարտականությունը կատարելու առանձնահատկությանն այն դեպքում, երբ պատահարի մասնակից մյուս ավտոտրանսպորտային միջոցի վարորդը, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում ու կարգով ապահովագրողին տեղեկացրել է ապահովագրական պատահարի մասին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նույն ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը մյուս մասնակցի կողմից կրկնակի տեղեկացնելու պարտականությունը կրում է ձևական բնույթ՝ զուրկ բովանդակային նշանակությունից, և չի ծառայում օրենսդրի նպատակին, քանի որ ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի վրա այս դեպքում դրվում է Օրենքի ձևական պահանջին բավարարելու պարտականություն՝ այն դեպքում, երբ վերջինիս մոտ կարող էր ձևավորվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերության՝ արդեն իսկ տեղեկացված լինելու մասին հիմնավոր համոզմունք։

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2478

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: