23.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՆՁԻ ՊԱՏՎԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ՃԻՇՏ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԳԱՆՁԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/30706/02/20 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով անձի պատվին, արժանապատվությանը և (կամ) գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով վճարման ենթակա պետական տուրքի գումարը ճիշտ հաշվարկելու և գանձելու հարցին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և (կամ) գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու օրենքով նախատեսված եղանակներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է նյութաիրավական առանձին պահանջ, ուստի դրանցից յուրաքանչյուրի միջոցով դատական պաշտպանություն հայցելու դեպքում պետական տուրքի գումարը ենթակա է գանձման առանձին՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով համապատասխան տեսակի պահանջի համար սահմանված դրույքաչափով։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: