17.07.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

  2023 թվականի հուլիսի 14-ին Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները։ Ունկնդիրներին ընդունել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ Գևորգ Գյոզալյանը և Լիզա Գրիգորյանը։

 Հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրների Վճռաբեկ դատարանի դատավորները ներկայացրել են հակակոռուպցիոն պալատի կառուցվածքն ու գործառույթները, անդրադարձել պետության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնահարցերին և դատարանի դերին։

 Հանդիպման շրջանակներում ունկնդիրները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը հղել Վճռաբեկ դատարանի դատավորներին և ակտիվ քննարկում ծավալել՝ հակակոռուպցիոն օրենսդրության, այս ոլորտում միջազգային փորձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կարգավորումների վերաբերյալ։ 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: