21.12.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին անցկացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձին դրույթների կիրառման, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի գործնական մի շարք հիմնահարցերին նվիրված երկօրյա աշխատաժողով, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, դատավորները և աշխատակազմի ներկայացուցիչները։

  Աշխատաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել տնային կալանքի կիրառման առանձնահատկություններն ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի և ներպետական օրենսդրության, վաղեմությունն անցած քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու իրավաչափության,  իրականացվող միջամտության հիմնահարցերի վերաբերյալ ՄԻԵԴ պրակտիկան։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: