31.10.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՑԱՎՈՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ, հիմք ընդունելով թիվ ԱՎԴ4/0020/01/20 գործի փաստական հանգմանքները, մասնավորապես այն, որ դեպքին նախորդող օրերի ընթացքում, ոչ բավարար քնի պայմաններում, գտնվելով հոգնած վիճակում, ուղևորվելով շուրջ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայր և արդյունքում, ցերեկային ժամին ղեկին քնելով, ամբաստանյալն իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և բախվել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ավտոմեքենային՝ անզգուշությամբ առաջացնելով երկու անձանց մահ և երկու անձանց առողջությանը ծանր վնասի պատճառում, Վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալը չէր կարող չգիտակցել իր գործողությունների վտանգավորությունը՝ երթևեկության անվտանգության համար, այլ կերպ՝ ամբաստանյալը դեպքին նախորդող՝ վերը թվարկված իր գործողություններով առավել հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար մեղսագրվող արարքը կատարել է ոչ թե՝ հանցավոր անփութությամբ այլ՝ հանցավոր ինքնավստահությամբ։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

http://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D4%B1%D5%8E%D4%B44%2F0020%2F01%2F20+&decision_search%5B_token%5D=b7a65858c49b7d6670.MVISAkkNHhvjR9Sf-0SyeI3vTuC5v-y_VXEAHUu5FiU.fAp4cRY4ZlqRApzQoRLqGu7We4ruyaXYMwt4UQbeX1xLFlNVOn9YYdcypw

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: