15.04.2024

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՐԱՐՔՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՈՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/4139/05/20 վարչական գործով «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) մակնշումն ինքնին բավարար է տվյալ արարքն անբարեխիղճ մրցակցության դրսևորում որակելու համար։

  ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը չի կարող որակվել անբարեխիղճ մրցակցության դրսևորում՝ հասարակության մոլորեցում, քանի դեռ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը։

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2333

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: