ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ, ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԵՎ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի՝ մարտի 8-ի և Կին դատավորների միջազգային օրվա առթիվ:
Գարնանային այս տոներն առիթ են մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա բացառիկ դերակատարությունը Պետության կայացման ու հզորացման, Հայրենիքի նվիրյալ զավակների կրթության ու դաստիարակության, հանրային համերաշխության և ընտանեկան ջերմության ապահովման կարևորագույն բնագավառներում:Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և անսպառ եռանդ՝ լավագույնս իրականացնելու Ձեզ վստահված բարձր առաքելությունը՝ ի նպաստ մեր Պետության հզորացման և դատական իշխանության արդյունավետ գործունեության:
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի նախագահ,
Հայաստանի Հանրապետության
վաստակավոր իրավաբան
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: