21.08.2024

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

  Սույն թվականի օգոստոսի 14-ից 15-ը, «Աջակցություն ՀՀ Կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետ վավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար կազմակերպվել է Միջազգային քրեական դատարանի նյութական և դատավարական իրավունքի վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

  Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: