08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

   ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԻՐԵԼԻ՛ ԿԱՆԱՅՔ,

 

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մեր մայրերին, քույրերին և դուստրերին մարտի 8-ի տոնի

առթիվ:

  Դուք պատվաբեր առաքելություն եք իրականացնում մեր երկրի բարօրության համար բարձր արժեք

հանդիսացող արդարադատության ոլորտում:

  Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ գարնանային զարթոնք, անձնական

երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր Պետության համար

կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

  Առանձնակի շնորհավորում եմ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերին,

այսօր մեր Պետության հզորացմանն ու հուսալի պաշտպանության ապահովմանը ներգրավված քաջարի

զավակներ ծնած և դաստիարակած կանանց:

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: