ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՜ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։
Այս խորհրդանշական օրն առիթ է ընդգծելու հայկական բանակի կարևոր առաքելությունը մեր երկրի պաշտպանունակության, Հայրենիքի հզորացման,
մեր պետության սահմանների ամրության, անվտանգության և անձեռնմխելիության ապահովման գործում։
Զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, իրենց վերապահված բարդ և պատասխանատու պարտականությունների անթերի կատարում։
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի նախագահ
Լիլիթ Թադևոսյան
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: