01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

  Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 Դժվարություններով լի նախորդ տարին ստիպում է վերաարժևորել անցած ճանապարհը, կոփել հանուն Հայրենիքի հզորացման և պետականության ամրապնդման պատասխանատու և անձնվիրաբար աշխատելու կամքն ու համառությունը, մարտահրավերների ու փորձությունների առաջ չընկրկելու և դրանք պատվով հաղթահարելու ձգտումը։

  Թող 2024 թվականը նշանավորվի մեր Պետության առաջընթացով և բարօրությամբ, մեր ժողովրդի համերաշխությամբ և նորանոր ձեռքբերումներով։

           

Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության 

Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության

վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: