21.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

  Շնորհավորում եմ մեր Պետության համար ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ:
  Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սեփական ճակատագիրն ու ապագան ինքնուրույն կերտելու հայ ժողովրդի հավաքական կամքի և վճռականության վկայությունն է:
  Անկախությունը՝ մեր երկրի պետականության, ազգային ինքնության, միասնության, ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման կարևորագույն գրավականն է, որի պահպանումը յուրաքանչյուրիս ամենօրյա պատասխանատվությունն է:
  Թող մեր անկախ Պետությունը լինի խաղաղ և հզոր, հավերժ կանգուն՝ որպես հայ ժողովրդի ազգային արժանապատվության և անսասան կամքի խորհրդանիշ:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: