ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԵԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Ապրիլի 28-ին Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների, դատավորների օգնականների և փորձագետների համար կազմակերպվել էր մեկօրյա աշխատաժողով՝ նվիրված Քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի հետ համատեղ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի կողմից։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: