ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հատոր XIV
Ներկայացվող ժողովածուն թվով 14-րդն է, որն ամփոփում է 2020 թվականի ընթացքում ներկայացված վճռաբեկ բողոքների քննության արդյունքում քաղաքացիական և վարչական գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած ուղղորդող դիրքորոշումները իրավակիրառ պրակտիկայում ծագած՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի կիրառման հիմնահարցերի վերաբերյալ:
Օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթների իրացման շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը մի շարք արժեքավոր նախադեպային որոշումներ է կայացրել՝ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների իրացման, պայմանագրերից ծագող պարտավորությունների, ներկայացուցչության և հայցային վաղեմության ինստիտուտների, վնաս պատճառելու և անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների, սնանկության վարույթի հիմնախնդիրների, վարչական պատասխանատվության տարրերի և ընթացակարգի, հարկային իրավունքի, վարչական գործերի ենթակայության և մի շարք այլ կարևոր իրավական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական որոշակիության ու իրավական անվտանգության մակարդակի բարձրացմանը, կանխատեսելի արդարադատության ձևավորմանը։
Ընտրանու տպագրությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:
Ընտրանին հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://court.am/hy/news/860
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: