ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Վճռաբեկ դատարանի հարգելի՛ դատավորներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին և իրավաբանական հանրույթին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ:
Վճռաբեկ դատարանի՝ որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը բացառիկ է՝ նախադեպային իրավունքի ձևավորմամբ ապահովել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ իրավունքի էությանը համապատասխան:
Անշուշտ, անգնահատելի է Վճռաբեկ դատարանի դերը դատական ակտերի օրինականության, իրավունքի գերակայության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման, դատական իշխանությունն առաջնորդելու, ամբողջ դատավորական համայնքին լավագույն օրինակ ծառայելու, ինչպես նաև դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ապահովման հարցում:
Հարգելի գործընկերնե՛ր, համոզված եմ, որ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքով շարունակելու եք նպաստել մեր երկրում վճռաբեկության ինստիտուտի շարունակական զարգացմանը և օրինակելի դատական իշխանության կայացմանը՝ հաղթահարելով ժամանակի բոլոր մարտահրավերները:
Վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության անունից որակյալ դատական ակտերի կայացումը վճռորոշ է լինելու նաև դատական ակտերի կատարման ոլորտում իրավունքի զարգացման և դատական ակտերի պատշաճ կատարման ապահովման արդյունքում դատական պաշտպանության իրավունքի ամբողջական կենսագործման նպատակի իրագործման հարցում:
Կրկին շնորհավորելով Վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն՝ գործելու հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամ
Սերգեյ Մեղրյան
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: