07.12.2021

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

2021 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և ՀՀ քաղաքացիական ու վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ընդունել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:

 

Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտը, Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար տիկին Լիլյա Գրետասդոտտիրը, նույն բաժնի ղեկավարի տեղակալ տիկին Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար պարոն Պավլո Պուշկարը, Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի ղեկավար Վահե Դեմիրճյանը, «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ավագ ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանը և ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի համակարգմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից և կառուցողական քննարկման համար՝ ընդգծելով համագործակցության կարևորությունն ու հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: