07.10.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

       2024 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը։ 

          Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը և Արաիկ Թունյանը։

         Միջոցառմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ Հովսեփ Բեդևյանը, քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը։ 

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Վճռաբեկ դատարանի և Եվրասիական տնտեսական միության դատարանի միջև փոխգործակցության հիմնական ուղղությունները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարները։

           

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: