01.11.2022

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

2022 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին: Խորհրդակցությանը մասնակցել են «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեսավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, նույն ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանը, ինչպես նաև՝ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ տարիների ընթացքում ամրապնդված համագործակցության կարևորությանը՝ դատական համակարգի կարողությունների զարգացման համատեքստում։ Միաժամանակ, քննարկվել և առաջարկվել են փոխգործակցության նոր ուղիներ` Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հնարավորությունները խորացնելու առումով։
Խորհրդակցության ավարտին կողմերը վերահաստատել են ՀՀ Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը շարունակելու և այն ամրապնդելու պատրաստակամությունը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: