28.11.2022

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՌԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ

 Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի և Ռուսաստանի Դաշնության Դատավորների խորհրդի նախագահ Վիկտոր Մոմոտովի հրավերով, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը, սույն թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնական այցով մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք և մասնակցել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 100 ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ու Ռուսաստանի Դաշնության դատավորների հոբելյանական՝ 10-րդ համառուսաստանյան համագումարին։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: