21.04.2023

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

  2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի դերը հայրենական իրավունքի զարգացման գործում և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործումն ազգային իրավական համակարգում:

Վճռաբեկ դատարանի նախագահը ընդգծել է, որ արդյունավետ փոխգործակցության միջավայր է ձևավորվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բարձր դատարանների միջև ու այդ համատեքստում հատկապես արժեքավոր է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 16-րդ արձանագրության դրույթների կենսագործումը, որը կարևոր հարթակ է միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: