ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում կայացել է «Աջակցություն Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հզորացմանը» ծրագրի բացման միջոցառումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Միջոցառման ընթացքում, ծրագրի ղեկավար, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ՝ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ, որի նպատակն է նպաստել Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հզորացմանը և Դատարանի հաղորդակցության ու հանրային ճանաչելիության կայուն քաղաքականության ամրապնդմանը։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: