21.11.2023

ADMINISTRATIVE CHAMBER OF THE COURT OF CASSATION HAS FORMULATED THE PRECEDENT POSITION REGARDING THE PECULIARITIES OF THE FOREIGN LAW APPLICATION WHILE ACTING AS REPRESENTATIVE IN ADMINISTRATIVE JUSTICE BODIES

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/3882/05/22 վարչական գործով Ս. Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկություններին՝ վարչական արդարադատության մարմիններում  ներկայացուցչություն իրականացնելու համատեքստում։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- օտարերկյա իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ներպետական իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում են օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,

- օտարերկրյա իրավունքի կիրառումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված որոշակի ընդհանուր սկզբունքների վրա,

- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման հնարավորությունը սահմանափակվում է օրենքով սահմանված որոշակի արգելող պայմաններով։

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառումը բացառող հանգամանք է օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետևանքների հակասությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), որպիսի հակասությունը պետք է ունենա ակնհայտ բնույթ։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատության մարմիններում դատավարության մասնակիցների շահերը ներկայացնելու համար օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը վավեր է, եթե.

- չի լրացել տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը, և

- պահպանված են լիազորագրի ձևին կա՛մ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, կա՛մ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջները։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases-intermediate/2185

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".